
♦ Հարուստ է սպիտակուցով – Ադի բուդին հարուստ է օրգանիզմին այդքան անհրաժեշտ սպիտակուցներով, ֆոսֆորով, ինչպես նաև երկաթով, ցինկով, մագնեզիումով:
♦ Ցածր կալորիաներ ունի – Եթե ցանկանում եք նիհարել, ադի բուդին սննդակարգում օգտագործելը հրաշալի լուծում կլինի, քանի որ այն սննդարար է, չի պարունակում շաքար, ճարպ և ցածր է իր կալորիականությամբ:
♦ Առողջարար ամբողջական հատիկ է – «Ամբողջական հատիկը» նշանակում է, որ այն դիետիկ մանրաթելերի հրաշալի աղբյուր է: Դրանք հարուստ են հակաօքսիդանտներով, որոնց պարունակությամբ կարող են մրցել մրգերի ու բանջարեղենի հետ:
♦ Հարուստ է պոլիֆենոլներով – Պոլիֆենոլները չափազանց կարևոր նյութեր են, որոնք օրգանիզմը պաշտպանում են քաղցկեղից, սրտանոթային հիվանդություններից և այլ հիվանդություններից, որոնք առաջանում են ազատ ռադիկալների (բջիջներ, որոնք հարձակվում են առողջ բջիջների վրա) պատճառով:
♦ Հարուստ է վիտամիններով – Ադի-բուդին հարուստ է նաև վիտամիններով՝ մասնավորապես վիտամին B-ով, B6-ով, վիտամին A, C և E-ով:
Այս պահին միայն անուշահոտ առողջարար ադի-բուդիի հատիկներն են պակասում…