Նայեք և սովորեք, որ քաղաքականության մեջ, երբ փորձում ես բարոյական կերպարով ներկայանալ, քեզ խաղից դուրս են հայտարարում։ Նայեք թե ինչպիսի մեթոդներով են գործել մեր ,,հարևանները,, անմեղ երկրի երիցս անմեղ մեր ,,եղբայրները,, երեկ, նույն կերպ են գործում նրանք նաև այսօր։ Քանի որ այս գործելաոճը մեզ համար ոչ միայն ծանոթ չէ, այլ նաև անընդունելի և ոչ բարոյական, չնայած բարոյականությունը հեռու է քաղաքականությունից այնքան, որքան Պեկինը՝ Հայաստանից, այնուամենայնիվ ինձ ապշեցնում է մեր որոշ քաղաքական գործիչների զարմանքը առ այն, որ հարևան երկրի քաղաքական ՖՅՈՒՌԵՐԸ հաճախ սուտ է խոսում և ոչ ճիշտ հայտարարություններ անում։ Ներողություն, իսկ քաղաքական հայտարարություններից ո՞ր մեկն է ճիշտ։ Վերջին երեսուն տարիների քաղաքական դեմոկրատիայի ,,պոկերը,, ապացուցեց, որ քաղաքականության մեջ հարկ է ասել մեկ բան և անել այն, ինչը որ քո գործին է պետք։ Դա անելու համար միայն հարկ է բացել քսակդ, իսկ Արմենակ ղարագյոզյաններ միշտ էլ կգտնվեն։ Աստվածաշնչում գրված է, այն անձը, ով իր ազգի շահերին դեմ կգործի, նմաններին հանել քաղաքից դուրս և քարկոծելով սպանել (սատկացնել), որպեսի չարը ձեր մեջ չտարածվի (ԹՈՐԱ)։
Իսկ հիմա հույժ ուշադիր կարդացեք հույժ գաղտնի գրված այս գրությունը և անդրադարձեք այնտեղ շարադրված հետևյալ տողին ,,Այն Ո՞Ր ՀԱՅԻՆ ԵՐԵՔ ՄԻԼԻՈՆ ՌՈՒԲԼԻ ՏԱՔ, ՈՐ ՁԵԶ ՉԲԵՐԻ ԱՅԴ ՄԱՐԴՈՒ (Նժդեհի) ԳԼՈՒԽԸ,,: Քանի որ այսօր քիչ չեն նրանք, որոնք իրենց հոգին ծախած ոչ թե կամիր այլ կանաչ ռուբլուն, ամեն բանում պատրաստ են ծախելու ոչ միայն իրենք իրենց, այլ ամենայն սրբություն, ինչ որ իրենից պահանջեն Ասադ կարաեւները կամ էլ ասադսոնները…
Է, Աստված հոգիդ լուսավորի ով այր որ անունդ էր Հովհաննես, մի առիթով ասաց. ,,մեր տղաքը ոչ թէ թուրք դիւանագետներուն պիտի սպաննէն, այլ մեր մէջ եղած վարնոցներուն եւ դավաճաններուն,,։ Չգիտեմ, որքանով է այս միտքը քրիստոնեական և անձամբ ես չեմ կիսել նրա տեսակետը, սակայն կարծես թե Քրիստոսի խոսքի հետ որոշ համահունչ բան կա, երբ Նա ասում էր. ,,եթե ծառը բարի պտուղ չի տալիս, հարկավոր է կտրել և նետել կրակը որ այրվի,,…
Կարդացեք և մտածեք, թերևս լուծում գտնենք, թե ինչ կարող ենք անել, որ երեկ չարեցինք։
ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ
Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի դրածո` Ղարաբաղի հեղկոմի նախագահ Ասադ Կարաեւի նամակը բոլշեւիկյան կուսակցության Գորիսի գավառային Հեղկոմի մուսուլման անդամներին.
ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ
Ընկերներ,
Եկող ընկերները պատմում են, որ միչեւ այժմ զինաթափված չէ Զանգեզուրի հայկական գյուղերի 90%-ը: Դա ցավալի է: Բայց առավել ցավալին այն է, որ մինչեւ այսօր գլխատված չէ Զանգեզուրի հայությունը: Նրա մտավորականությունը եւ ռազմական պարագլուխները մինչեւ այժմ գտնվում են գյուղերում: Վաղը, ապստամբության դեպքում, նրանք կդառնան ապստամբության ղեկավարներ եւ մեր ուժերը դուրս կքշեն Զանգեզուրից: Նորից ու նորից կրկնում եմ. ժամանակը չի սպասում: Գործեցեք, որպեսզի բոլոր նշանավոր ու պետքական հայերը կալանավորված լինեն: Մեծ բան չեն աքսորն ու կողոպուտը... Թողեք մարդասիրությունը: Դրանով անհնար է պետություն ստեղծել, երկրներ նվաճել, ապրել խաղաղության մեջ... Աշխատեցեք վերընտրել Հեղկոմը եւ այդ ընթացքում ընտրել միայն մուսուլմանների եւ մեզ հայտնի ռուսներին: Այս օրերին Գորիս կգա Արմենակ Ղարագյոզյանը: Նա ուշանում է փող ստանալու պատճառով: Մինչեւ որ 22 միլիոն ռուբլին չստանա` չի ուղեւորվի: Հարստանալու լավ ժամանակ է, ինչո՞ւ չօգտվի: Դե, բարի վայելի` ինչ որ մեր կառավարությունն է նրան տալիս: Նա էլ խոստանում է 7 օրվա ընթացքում Զանգեզուրը միացնել Ադրբեջանին...
ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒԺ ՉՈՒՆԵՔ, ԱՊԱ ԿԱ ՓՈՂ: Ինչու՞ եք ուշացնում այդ ապստամբած շրջանի միացումը Ադրբեջանին` արդարանալով ինչ-որ Աժդա (Նժդեհ) փաշայի գոյությամբ: Օգտագործեցեք օրհնված միջոցները:
Այն Ո՞Ր ՀԱՅԻՆ ԵՐԵՔ ՄԻԼԻՈՆ ՌՈՒԲԼԻ ՏԱՔ, ՈՐ ՁԵԶ ՉԲԵՐԻ ԱՅԴ ՄԱՐԴՈՒ ԳԼՈՒԽԸ:
Եթե ՓՈՂԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆԱՔ` հեռագրեցեք, ԿՈՒՂԱՐԿԵՆՔ:
Զինվորականներով հարուստ ու հայտնի տեղերում, ՀԱՅԵՐԻՆ ԹՈՒԼԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ, ՄԻ ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐ ՍՊԱՆԵՑԵՔ ԵՒ ԴՐԱՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԵՑԵՔ ՀԱՅԵՐԻՆ: Իմացած լինեք, թե ինչ կանեն ռուսները:
Զանգեզուրում ՄԻ ԹՈՂԵՔ ՈՉ ՈՐԵՒԷ ԿԱՐԳԻՆ ՄԱՐԴՈՒ, ոչ էլ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ, որպեսզի այդ ԱՆԻԾՎԱԾ ԱԶԳՆ ԱՅԼԵՒՍ ՉԿԱՐՈՂԱՆԱ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼ: ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՅԴՊԵՍ ԵՆ ՎԱՐՎԵԼ, այդպես պիտի անեք նաեւ դուք:
Ողջույնով` Ասադ Կարաեւ
Շուշի, 21 հուլիսի, 1920 թ.
ՄԼԻ ԿԿԱ, ֆ. 64, ց.1, գ.10, թ.9, թ.10
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=435962746544576&set=np.33920393.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել