Չեփթր 1 | Chapter 1
«Կոմս դը մոնտե Ալպոյի ամրոցը »



 Երկնքում մեղմասահ լույսեր էին շրջում ու աստղերը մեղմիկ սկսում էին ի հայտ գալ երկնքի անսպառ հորիզոնում: Ամեն ինչ գեղեցիկ էր, ինչպես գեղեցիկ է նկարչի համար իր կտավը, որի վրա նա տարիներ շարունակ ճգնել է: Երկնքից ուղիղ ներքև տարածվում էր անշուք ու տերևապատ փողոցը, այդտեղ շրջում էին չորացած տերևներ, ու լսելի էր դառնում երեկոյան սքանչելի մեղեդին, որ ծնվում էր իրիկնային ձայների միացությունից: Փողոցում հազվադեպ մեքենաներ էին արագ սլանում ու այդժամ խաթարում էին ննջեցյալ տերևների քունը, արագությունից նրանք գիրթ վեր էին թռչում ու հանդարտ, մեղմիկ վերադառնում իրենց տեղերը: Այդ փողոցը հայտնի էր «Գոստ Սթրիթ» անունով: Այս փողոցի մասին բազմաթիվ լեգենդներ կան, որտեղ ասվում է թե փողոցի երկայնքով գտնվող միակ տանը ապրում է նա` Կոմս դը մոնտե Ալպոն` ուրվականը, ով հազարամյակներ առաջ ավտովթարի հետևանքով մահացել է: Նրա հոգին հանգրվանել է Գոսթ Սթրիրթի այս առանձնատանը, որտեղ ոչ ոք եբևէ չի եղել: Ցերեկը ամրոցն սարսափելի տեսք ունի, նույնիսկ արևոտ եղանակին Գոսթ Սթրիթի այս կառույցը մութ է և ասես հավերժական խավար պատած լինի այդ քարե ամրոցը: Ականատեսներն ասում են, որ ուրվականը երեկոյան ժամերին դուրս է գալիս և շրջում է ամրոցի բակի այգում, որտեղ ըստ երևույթի պտղատու ծառեր են աճում: Լեգենդի համաձայն ավտովթարի ժամանակ մեծ հրդեհ է պայթել և մեկ վայրկյան հետո ամեն ինչ չքացել է` թե մեքենան, թե հրդեհը և թե ամեն ինչ: Օրեր անց հեռվում սկսել են ամպեր կուտակվել և արդյունքում մեռելային մառախուղ էր պատել փողոցը, իսկ երբ մառախուղը ցրվեց, սկսվեց տեսանելի դառնալ սարսափելի տեսք ունեցող այդ ամրոցը, որտեղ ապրում է Կոմս դը մոնտե Ալպոն: Երեկո էր ու Կոմսի ամրոցը իր սառը լռությամբ ննջում էր երեկոյան ժանգառքի մեջ: Ամրոցը մուգ սև քարերից էր պատրաստված, ամրոցը շղթայած պարիսպները` երկաթյա ճաղերը, հնարավորինս անանցանելի էին: Եռահարկ ամրոցի գլխավոր մեծ սրահում երկար սեղան կար, շրջապատված 101 աթոռներով, սեղանին դրված էին 15 աշտանակներ, որոնք երեկոյան վառվում էին և լուսավորում սրահը: Միջանցքի պատերին հնամյա սարդերը հսկայական սարդոստայններ էին հյուսել, ու պատից պատ դրանք թելից պատրաստված կամուրջների էին նմանվում, և երբ զոհը փորձում էր այդ կամուրջը հատել սարդերը զոհին մումիայի էին վերածում, և հետո խժռում: Տունն ամբողջությամբ փոշու մեջ էր, բայց ամեն մի իր տեղում էր դասավորված: Յուրաքանչյուր պատի վրա ամենաքիչը 3 ոսկեգույն ջահեր էին ամրացված, և հատակները ծածկված էին սևաթույր գորգերով: Դեպի երկրորդ և երրորդ հարկեր տանող աստիճանների վրա նկատելի էին չորացած ծաղկաթերթեր, որոնք անհասկանալի հայտնվել էին այդտեղ: Ամրոցի միջանցքները դամբարանի էին նման, տեղակայված արձաններն ասես իրական լինեին և վախ էին ներշնչում: Գլխավոր սրահում 20-ից ավել մեծ արձաններ կային, դրանցից ամենաաչքի ընկնողը մի կնոջ արձան էր: Այս արձանն անհասկանալի կառուցվածք ուներ, նրա մարմնի մի հատվածը ամբողջությամբ դատարկ էր և թափանցում էր մյուս կողմի մթությունը: Սարսափ առաջացնող արձանը շուռեկած էր, հավանաբար ուրվականը այն չէր սիրում: Սրահի մեծ սաղանը լի էր ափսեներով, դրանք կանոնավոր դասավորված էին յուրաքանչյուր աթոռի համար, սակայն գլխավոր աթոռի դիմաց դրված ափսեն բացակայում էր: Ամրոցի բակը հայտնի էր իր մրգատու այգով, որտեղ առանց խնամքի ծառերը բերք էին տալիս: Իսկ ամբողջ ամրոցը իր տարածքով հանդերձ ցանկապատված էր երկաթյա անանցանելի պարիսպներով, որոնց վրա կային ցուցանակներ. «Հեռու, այստեղ ուրվական կա»: Մարդիկ պատմում են, որ ամեն երեկո ուրվականը հայտնվում է այգում և քաղում է ծառերի պտուղները, այնուհետև դրանք տեղավորում մառանում, որտեղ երկար ժամանակ կուտակած պտուղները փտել էին և գարշահոտ էր գալիս: Մառանում բացի պտուղներից հնուց ի վեր մնացած խմիչքներ կային, որոնք գնալով ավելի էին թունդ դառնում և ավելի ըմպելի:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել