10225755251in.am-ը գրում է.

Միանգամից մի քանի բարձրաստիճան քաղաքական գործիչներ Բարաք Օբամային ու նրա վարչակազմին խիստ քննդատության են ենթարկել «Իսլամական պետություն» (ԻՊ, նախկինում ԻԼԻՊ) խմբավորման նկատմամբ անգործունեության համար։

Հանրապետական Թոմ Դիլեյը՝ Ներկայացուցիչների պալատում մեծամասնության նախկին առաջնորդը, հայտարարել է, թե ԱՄՆ նախագահը «կաթվածահար է այն սպառնալիքի առաջ, որն իրենից ներկայացնում է ԻԼԻՊ խմբավորումը՝ նկատի ունենալով իր ձախ քաղաքական գաղափարախոսությունը՝ զուգակցված իսլամի նկատմամբ բարեհաճությամբ»։ Նախկին կոնգրեսականը համարում է, որ Օբամային չի կարելի վստահել երկրի պաշտպանությունը իսլամական ահաբեկչությունից։ Դիլեյը նաև որոշել է հիշեցնել, որ Օբամայի հայրացուն մահմեդական է եղել։

«Բարաք Օբամային դաստիարակել են որպես մահմեդական, բայց նա պնդում է, թե քրիստոնյա է։ Ստույգ չգիտեմ՝ քրիստոնյա է, թե ոչ, բայց վերջին մի քանի տարում նա ցուցադրել է իր բարեհաճությունը իսլամի նկատմամբ»,- եզրափակել է Դիլեյը։ Նա նաև հավելել է, որ Օբամայի վառ գծերից է նաև «անիրավասությունը որպես նախագահ»։

Կոնգրեսականները նախկինում էլ Օբամային քննադատել էին ԻԼԻՊ-ի նկատմամբ անգործության համար։ Հանրապետական Վիրջինյա Ֆրանկ Վոլֆը WorldNetDaily-ի հետ հարցազրույցում հայտնել է, թե Բարաք Օբամայի վարչակազմը ոչինչ չի անում Իրաքում և Սիրիայում իսլամիստ գրոհայինների կողմից իրականացվող «ցեղասպանությունը դադարեցնելու» համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել