SportStar.am-ը գրում է.
Eurosport-ը ներկայացնում է աշխարհահռչակ 10 մարզիկիների, ովքեր բարձրագույն կրթության կարիք չունեն:
1. Լեբրոն Ջեյմս
Աշխարհահռչակ բասկետբոլիստը ամենևին էլ կարիք չունի ավարտել քոլեջը, որպեսզի նվաճի իր առաջին տիտղոսը NBA- ում:
2. Շոն Ուայթ
Այս էքստրեմալի կյանքն անցնում է ճանապարհորդությունների մեջ: Ուայթը առանց բարձրագույն կրթության էլ կարողանում է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր դառնալ, ինչպես լինել միակ մարզիկը, ով հաղթել է ամառային և ձմեռային Dew tour-երը:
3. Լիոնել Մեսի
Այս ֆուտբոլիստը 4 անգամ ճանաչվել է մոլորակի լավագույն խաղացող, ինչպես նաև 3 անգամ իր հարազատ թիմի՝ «Բարսելոնայի» հետ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, նա նույնպես այսքանի հետ մեկտեղ չունի բարձրագույն կրթություն: Բայց նա դրա կարիքը չունի, քանի որ շատ լավ գիտի՝ ինչպես է պետք գումար վաստակել: Անգամ եթե Լեոն ֆուտբոլը թողնի, նա այնքան գումար ունի, որ մինչև կյանքի վերջ կբավարարի:
4. Քոբի Բրայանտ
Այս բասկետբոլիստին ուղղակի պաշտում են «Լոս Անջելես Լեյքերսի» երկրպագուները: Նա 2 անգամ դարձել է Օլիմպիական խաղերի հաղթող: Այս մրցաշրջանը նա ամբողջության բաց թողեց: Այդ ժամանակահատվածում Քոբին ոչ մի քայլ չարեց բարձրագույն կրթություն ստանալու համար:
5. Մարիա Շարապովա
Ռուս թենիսիստուհին կարիերան սկսել է 14 տարեկանում, ուստի շատ է ճանապարհորդել: Բնականաբար, նա չի կարողացել ավարտել դպրոցը: Բայց դա ոչ մի պատճառ չհանդիսացավ դառնալու ամենաշատ վարձատրվող մարզուհիներից մեկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




