Սա բիզնես է, զենքի բիզնես: Բայց ո՞վ է ասել, որ բիզնեսի ոլորտը փոխել հնարավոր չէ: Պատկերացրեք մարդիկ, պետությունները մրցեն նրա համար, թե որ երկիրը կհայտնագործի երկրի ընդերքը ուսումնասիրող սարք (որքանով, որ տեղեկացված եմ երկրի ընդերքում է ջրի 4-րդ ագրեգատային վիճակը, որի մասին մարդկությունը պատկերացում չունի): Սա բնականաբար նորություն չեմ ասում ես: Սակայն սխալ գծով է զարգանում մարդկությունը:
Տեխնալոգիաների զարգման հիմնական մասը ուղղված է ռազմական նպատակով, առհասարակ ամեն բանի զարգացումն էլ նպաստում է ռազմական զարգացմանը:
Ժամանակակից տեխնալոգիաները, որ կողմից էլ նայենք, նոր թափ տվեցին զենք ու զինամթերքի արտադրությանը: Այն ինչ կարելի էր դա զարգացնել բժշկության ոլորտում: Իսկ այդ ժամանակ պակաս շահավետ բիզնես չէին իրականացնի պետությունները: Մարդկությունը գոհ, պետությունները գոհ...
Այն ժամանակ, երբ մարդկությունը իր ողջ մտավոր պոտենցիալը կկենտրոնացնի ոչ թե նրա վրա թե, որ երկիրը ավելի սարսափելի ու արագ ոչնչացնող զենք կարտադրի, այլ մտավոր ու գիտական, մարդուն օգտակար հայտնագործության վրա, կարծում եմ այդ ժամանակ մոլորակը չի տեսնի ոչ ուկրաինական ոչնչացում ոչ արցախյան կոնֆլիկտ: