Մեր հասարակությունը չգիտես ինչի շատ վատ է վերաբերվում հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ,ի՞նչ է՝ նրանք մարդ չե՞ն: Նրանք մեղավո՞ր են որ հաշմանդամությամբ են ծնվել, նրանք մեղավո՞ր են որ հանգամանքների բերումով հիմա գամված են անվասայլակին: Նրանք մեղավո՞ր են, որ իրենք սահմանը պահելիս ստացել են թշնամու կողմից փամփուշտ մեջքին և գամված են անվասայլակին: Պետք չէ նրանց անտեսել, եթե զգում եք, որ նա չի հասցնում փողոցը անցնել կամ այդ մասում թեքահարթակներ չկան, և չի կարողանում իջնել, կամ բարձրանալ, անտարբեր մի անցեք` ՕԳՆԵՔ: Իսկ հիմա հերթը հասավ գործատուներին: Գործատուներ ջան, ինչի՞ չեք ընդունում գործի հաշմանդամներին, մի՞թե նրանք արժանի չեն աշխատելու: Մի՞թե նրանք այնքան վատ մարդիկ են, որ չպետքա աշխատեն, նրանք պետքա սոված մնան, նրանք պետքա ընտանիք չկազմեն,երեխաներ չունենան: Իսկ որ իմ ասածը ավելի լավ պատկերացնեք, պատկերացրեք, որ այդ նույն հաշմանդամի սայլակին դուք եք գամված և ձեզ հետ են այդպես վարվում:

Հ.Գ. Ինձ հետ պատահելա, ճիշտա դա տևելա մոտ 1 օր, բայց լավ հասկանում եմ, թե ինչ են զգում հաշմանդամություն ունեցող ՄԱՐԴիկ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել