Life.panorama.am-ը գրում է.

Երևանցիները հնարավորություն կունենան թռչել եռագույն օդապարիկով

Հայաստանի հասարակությունը հնարավորություն կունենա թռչել Հայաստանի դրոշի գույներով գունազարդված օդապարիկով: Ինչպես Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց «Skyball» ընկերության ղեկավար Նաիրի Բարսեղյանը, առաջին օդապարիկով թռիչքը կլինի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը: 

 
«Տեղն ընտրել ենք Հաղթանակի զբոսայգին, առայժմ թռիչքը կլինի կարճ: Այսինքն՝ օդապարիկն ամուր պարաններով ամրացվում է գետնից, այն բարձրանում է մինչև 50 մետր, մնալով 7-8 րոպե և վայրէջք է կատարում: Բայց հետագայում նախատեսում ենք օդապարիկներն օգտագործել զբոսաշրջության նպատակով ՝ կազմակերպելով ազատ թռիչքներ»,-ասաց Նաիրիա Բարսեղյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել