marcoreus_gm1mdfli2gyh1h9jce799rr961in.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի հավաքականի հարձակվող Մարկո Ռոյսը մեկնաբանել է իր թիմի պարտությունն Անգերտինայի ընտրանու դեմ ընկերական խաղում:

Հիշեցնենք` աշխարհի չեմպիոններն արգենտինացիներին զիջել են 2:4 հաշվով:

«Մենք պետք է բարելավենք մեր խաղը: Դա ակնհայտ է: Մեզ չպետք է սուլոցներ հասցեագրվեն: Գոմեսը բարդ շրջան է անցկացրել: Պետք է համբերությամբ զինվել և սպասել, որ նա վերականգնի իր լավագույն մարզավիճակը: Շատ շուտով նա կրկին պատրաստ կլինի գերազանց խաղ ցուցադրել:

Իհարկե, ցավում եմ, որ ստիպված եղա բաց թողնել աշխարհի առաջնությունը: Բայց այժմ լիովին ապաքինվել եմ և կշարունակեմ ցուցադրել լավագույն խաղային որակներս»,-Goal-ը մեջբերում է Ռոյսի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել