Ադրբեջանի քաղաքացին հատել է Արցախի սահմանն ու գերևարվելSlaq.am-ը գրում է.

Սեպտեմբերի 5-ին ժամը 18.10-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահների կողմից գերեւարվել է Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջադեպի մասին Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղեկացվել է, իսկ Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն հանձնվել ԼՂՀ համապատասխան ծառայություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել