Չեմ հասկանում` համ դոշ ենք ծեծում, որ քրիստոնյա ենք, համ էլ Աստվածաշունչը թողած գնացել մայաների կասկածելի օրացույցին ենք հավատում: Նախ, էդ օրացույցը մերի նման գծային չէ, ու 2012-ին ընդամենը էդ կլոր-ցիկլիկ օրացույցը վերջանում է, մտնում նոր ցիկլի մեջ (ժամացույցը ո՞նց ա, որ ժամը տասներկուսից հետո ժամը մեկն ա գալիս ու էդպես շարունակ): Երկրորդ, Աստվածաշունչը շատ պարզ ասում է, որ ոչ ոք օրն ու ժամը չգիտի: Էնպես որ, էկեք 2012-ին մի քիչ քրիստոնյա լինենք ու ծանոթանանք Աստվածաշնչում գրվածին, ոչ թե ասենք` հայ ենք, դրա համար քրիստոնյա ենք, բայց սնահավատությամբ ու մնացած անկապ բաներին հավատալով գերազանցենք մյուս ազգերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել