38395551in.am-ը գրում է.

Այսօր Լիդո կղզում կհայտարարեն Վենետիկի 71-րդ կինոփառատոնի հաղթողներին: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:

Գլխավոր մրցանակներին`«Ոսկե» արձանիկին և «Սուրբ Մարկոսի արծաթե առյուծին», Գրան պրիին և ժյուրիի հատուկ մրցանակին հավակնում է 20 կինոնկար:

Լավագույն տղամարդու դերակատարման համար գավաթին միանգամից հավակնում են մի քանի դերասաններ՝ Ալ Պաչինոն, Ուիլյամ Դեֆոն, Իթան Հոուքը և այլն:

Կնոջ լավագույն դերակատարման համար գավաթին ևս մի քանի դերասանուհիներ են հավակնում՝ Շարլոտա Գենսբուրը, Ալբա Ռովահերը և Ժոն Լյուին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել