Հազիվ թե հանդիպի մի այնպիսի մարդ, ով չի լսել Փոքրիկ Իշխանի մասին: «Փոքրիկ Իշխանը» Անտուան դը Սենտ Էքզյուպերիի գլուխգործոցն է: Թվում է, թե հեղինակն ինքն էլ ոչ թե պարզապես անհետացել է իր ինքնաթիռով, այլ մինչ այժմ էլ շրջում իր իսկ նկարագրած հեքիաթային մոլորակներով: Մենք այս հոդվածում առանձնացրել ենք 20 իմաստուն միտք «Փոքրիկ Իշխանից»:
1. Ես վախենում դառնալ այնպիսին, ինչպիսին մեծահասակներն են. նրանց թվերից բացի ուրիշ ոչինչ չի հետաքրքրում:
2. Կա այսպիսի խիստ կանոն. պետք է առավոտյան վեր կենալ, լվացվել, կարգի բերել ինքդ քեզ և անմիջապես կարգի բերել մոլորակդ:
3. Ահա իմ գաղտնիքը: Այն շատ պարզ է. միայն սիրտն է սրատես: Ամենակարևորը աչքերով չես տեսնի:
4. Եթե շարունակ ուղիղ գնաս, հեռու չես գնա:
5. Յուրաքանչյուր մարդ իր աստղն ունի:

6. Երբեք պետք չէ լսել, թե ինչ են խոսում ծաղիկները: Պետք է պարզապես նայել դրանց վրա ու վայելել դրանց բույրը:
7. Երեխաները պետք է շատ ներողամիտ լինեն մեծահասակների նկատմամբ:
8. Եթե ցանկանում ես ծանոթանալ թիթեռների հետ, պետք է հանդուրժես երկու-երեք թրթուրի:
9. Գիտե՞ս, թե ինչու է անապատը լավը: Դրա ինչ-որ անկյունում աղբյուրներ են թաքնված:
10. Դու հավիտյան պատասխանատու ես նրանց համար, ում ընտելացրել ես:

11. Աստղերը երևի նրա համար են շողշողում, որպեսզի վաղ թե ուշ յուրաքանչյուրը կարողանակ վերագտնել իր աստղին:
12. Ինքդ քեզ դատիր: Դա ամենադժվարն է: Ինքդ քեզ դատելը շատ ավելի դժվար է, քան ուրիշներին դատեը: Եթե կարողանաս ճիշտ դատել ինքդ քեզ, ապա դու իսկապես իմաստուն ես:
13. Երբ հարցնում ես ինչ-որ բանի մասին, մի՛ հանձնվիր, քանի դեռ պատասխանը չես ստացել:
14. Շատ տխուր է, երբ ընկերներին մոռանում են: Յուրաքանչյուր մարդ ինչ-որ մի ժամանակ ունեցել է ընկեր:
15. Եթե սիում ես ծաղկին, միակ ծաղկին, որից չկա միլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա, դա արդեն իսկ բավական է երջանիկ լինելու համար: Նայում ես երկնքին, ու երջանիկ ես զգում քեզ:

16. Բոլոր ճանապարհները տանում են մարդկանց մոտ:
17. Բառերն այնքան են խանգարում հասկանալ իրար:
18. Եթե թույլ ես տալիս, որ քեզ ընտելացնեն, պատահում է և այնպես, որ չես կարողանում զսպել արտասուքդ:
19. Ամեն մեկից պետք է պահանջել այն, ինչ նա կարող է տալ: Իշխանությունը պետք է նախ և առաջ խելամիտ լինի:
20. Մարդիկ նստում են ճեպընթաց գնացքներ, սակայն նրանք ինքներն էլ չեն հասկանում, թե ինչ են փնտրում: Դրա համար էլ նրանք հանգիստ չունեն, մե՛րթ մի կողմ են գցում իրենց, մե՛րթ մյուս… և ապադյուն: Աչքերը կույր են: Սրտով է պետք փնտրել:



