Սաուդյան արքայական ընտանիքի անդամ և աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ արքայազն ալ-Վալիդ իբն Թալալ իբն Աբդուլազիզ աս-Սաուդը մի քանի տարի սպասելուց հետո, վերջապես ստացավ իր պատվերը՝ շքեղագույն մասնավոր A-380 ինքնաթիռը, որը նրա վրա կես միլիարդ դոլար էր նստել: Այս բիզնես-ջեթը ցնցում է մարդու երևակայությունը: այն ունի շքեղ մեքենաների ավտոտնակ, ձիերի համար նախատեսված տեղ և շատ այլ բաներ: 

Արքայազն ալ-Վալիդը, ում լրագրողները կոչել են «արբակկան Ուորրեն Բաֆֆետ», պատվիրել էր այս ինքնաթիռը դեռ 2007 թվականին: իր տեսակի մեջ միակ այս ինքնաթիռն ունի ավտոտնակ՝ 2 Rolls-Royce մեքենաների համար, ձիերի ու ուղտերի համար նախատեսված բաժին, բազեների բաժին և աղոթելու սենյակ, որը միշտ ուղղված է դեպի Մեքքա: Այս ինքնաթիռը իրոք կարող է նախանձ առաջացնել այլ մեծահարուստների մոտ: Արքայազնի պատվերով, այն ոսկեջրված է, ինչը ավելացրել է ինքնաթիռը 60 միլիոն դոլարով, ինչպես նաև պատվիրել է, որպեսզի այն ունենա լողավազան, շոգեբաղնիք և մարզադահլիճ, որոնք սալիկապատված են մարմարով;

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել