ժամանակի մեջ տարբեր հրամայականներ կան և մեր՝ օգոստոսյան դիպուկահարների պատերազմից հետո մենք կարողացանք վեհանալ և քայլ առաջ գնալ՝ կերտելով ոգի ուժ ազգ....
Ինչպես յուրաքանչյուր ձեռքբերում, երբ չունի շարունակականություն ունի կանգ առնելու և հետևաբար հետ մղելու ուժ/ չզարմանանք/
Մեզանից շատերը շատ հեշտ տեսան, որ ամեն բան կարգավորվում է ու չզգացին այն լարումը ու ջանքը, որով եղավ այդ ամենը և այն ներուժը, որ դրեցին իրենց երեխաները .... և հետո սկսեցին էյֆորիայի մեջ մտնել ու դուրս գալով՝ հասկացան, որ իրենց «ուժը» ինչ-որ տեղ ծախսել է պետք:
Ասեմ, այն կեցվածքը, որը խմորվում է հիմա, այդ օրերի հետո առնվազը հավասար է անտարբերության:
Դեռ մինչև հիմա որոշ ոչ տեղյակ կամ օդնոկլասնիկով կրթված ստվար հատված ապրում է այդ օրերի ապատեղեկատվությամբ, ու ոնց ուզում ես վերլուծի, բացատրի՝ մեկ է ` իմաստ չկա:
Դեռ մինչև հիմա ոմանք / արդեն ամոթից / արդարանում են, որ բանակում չեն ծառայել ու հորինած մտածածին պատճառներ թվարկում. լսելը ծիծաղելի է/
Մինչև հիմա դեռ կան մարդիկ, որոնք ասում են, որ պատերազմի դեպքում գնալու են / թեպետ ոնց որ թե տեղ կար գնալու/ ու հիմա էլ կա
էյֆորիան ու կեցվածքը կամ այն անկեղծ նվիրումը ու ջանքը, որ ունեին շատերը, տարբեր բաներ են ու անհրաժեշտ է, որ հերթական անգամ հաղթանակածի բարդույթի տեղը շինականը ու պահողը դառնանք մեր երեխեքի արյան ու քրտինքի:
Մտահոգությունս անհիմն չէ, և չեմ ուզում ասել, որ ցանկացած հարյուրի մեջ եղած վեց տոկոսի հետ եմ ճանապարհ հատել այսօր և որ իրապես մենք ունենք կարիքներ, որոնք դեռ լուծված չեն ու ներքին տվայտումերի ու կեցվածքներից զեր ու վեր մնալ է պետք
/չմոռանամ, որ այս օրերի լոգիստները զուտ վիրտուալ դաշտի լոգիստիկային են ծանոթ և ավելացնելու բան չկա /
արջատերերի կղզի