Life.panorama.am-ը գրում է.
1974 թվականին ստեղծված ռուբիկ-կուբիկը մինչև օրս էլ շարունակում է մնալ աշխարհի ամենահայտնի գլուխկոտրուկը: Այն ստեղծել է հունգարացի քանդակագործ և ճարտարապետ, ճարտարագիտության դոկտոր-պրոֆեսոր Էռնո Ռուբիկը: Վարկածներից մեկի համաձայն՝ այն ի սկզբանե ստեղծվել էր ուսումնական նպատկներով. դրա միջոցով Ռուբիկը փորձում էր սովորեցնել իր ուսանողներին խմբերի մաթեմատիկական թեորիայի սկզբունքները: Այս է պատճառը, որ զարմանահրաշ գլուխկոտրուկի առաջին օգտագործողները եղան Ռուբիկի ընկերներն ու ուսանողները: Ի դեպ, ժամանակակիցները պնդում են, որ 54 գունավոր քառակուսիներից բաղկացած գլուխկոտրուկը ստեղծելուց հետո Ռուբիկը մոտ մեկ ամիս է վատնել՝ այն հավաքելու և ալգորիթմը մշակելու համար:
Արդեն 1977 թվականին Էռնո Ռուբիկը պաշտոնապես գրանցեց նոր գլուխկոտրուկն իր անունով: Իսկ 1980 թվականին այն արդեն հայտնի դարձավ, քանի որ ամերիկյան Ideal Toy Company ընկերությունը ստացավ արտոնագիր և սկսեց խաղալիքի արտադրությունը: Հենց այս փուլում էլ այն ստացավ իր ներկայիս անվանումը՝ ռուբիկ-կուբիկ (Rubik’s Cube), իսկ մինչ այդ կոչվում էր «Կախարդական խորանարդ» կամ «Հունգարական խորանարդ»: Առաջինը ռուբիկ-կուբիկը հայտնվեց ԱՄՆ-ի և Եվրոպայի շուկաներում՝ արդեն 1980 թվականի մայիսից, իսկ ԽՍՀՄ հասավ 1981 թվականին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ