satikazanova_i_anfisa_chehova_kuryat_elektronnie1in.am-ը գրում է.

Էլեկտրոնային ծխախոտները կարող են փրկել բազմաթիվ կյանքեր, իսկ դրանց արգելքը ոչնչով հիմնավորված չէ՝ եզրակացրել են Լոնդոնի համալսարանի գիտնականները: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նրանց հաշվարկներով՝ յուրաքանչյուր միլիոն ծխողից 6 հազարի կյանքը կարող էր փրկվել, եթե նրանք անցնեին էլեկտրոնային ծխախոտների:

Փորձագետների եզրակացությունը հիմնավորվում է նրանով, որ սովորական ծխախոտների համեմատ՝ էլեկտրոնային ծխախոտները շրջակա միջավայրում ընդհանրապես չեն թողնում որևէ քաղցկեղածին նյութ, իսկ նիկոտինի խտությունը դրանց գոլորշու մեջ 20 անգամ քիչ է, քան ծխախոտի:

Անցած շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փորձեց արգելել էլեկտրոնային ծխախոտների օգտագործումը հասարակական վայրերում՝ դա բացատրելով նրանով, որ էլեկտրոնային ծխախոտների ծուխը չծխողների կողմից շնչելը հայտնի չէ, թե ինչ ազդեցություն է ունենում վերջիններիս օրգանիզմի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել