Սա մի Հայաստան է, որտեղ մարզպետը գիշերով Հայոց բանակի սպայի վրա է կրակում, որտեղ սպորտի նախարարի տղան թմրանյութ պահելու ու օգտագործելու համար է դատվում, որտեղ նախագահի եղբայրն ալտերնատիվ հարկային ծառայության տերն է, որտեղ վարչապետը մեծագույն ինտրիգանտ է, որտեղ նախկին վարչապետը, հոգևորականն ու բիզնեսմենը օվշորի մասնագետ են:Սա մի Հայաստան է, որտեղ ամսվա մի քանի օրը Սիցիլիական օրեր են հայտարարված և փողոցում մարդիկ իրար են կրակում. հա, մեկմեկ էլ անցորդների վնասում...Սա մի Հայաստան է, որտեղ իշխանությունների դեմ հաճախ պայքարում են ընդդիմադիրներ, որոնք սնվում են իշխանություններից ու սնվում են իշխանությունների դեմ պայքարելու համար:Սա մի Հայաստան է, որի պետական համակարգը ամենամաքուր ու անբիծ մարդուն պաշտոնի նշանակվելուց հետո ժողովրդի աչքի գրողն է սարքում:Սա մի Հայաստան է, որտեղ ազատամարտի հրամանատարները իրենց հանգիստը անցկացնում են պետության հաշվին..բանտերում...
Սա մի Հայաստան է, որտեղ կարծես բոլորն ամեն բանի վրա թքած ունեն, ու հեչ էլ դժգոհ չեն, որ մենք էս օրի ենք...
Սա Հայաստան է, որի խորհրդարանի 95%ը մականունավորներ են:
Սա Աբսուրդի երկիր Հայաստանն է: