Ըսեմ ձեզի, որ սենյակի անձկությունը բնավ չի սարսափեցներ ինձի։ Ես խորհրդային բանտ մտած մարդ եմ։ Չեկայի այն «պադվալը» ուր լեցված էին բանտարկյալները, 10-12 մարդու ոտք միայն գետին կդպչէր, մնացյալները օդի մէջ կախված։ Ու ամեն անգամ, երբ բանտապետը խցիկի դուռը բանալով անուն մը կպոռար քննիչին տանելու համար, սարսափը կանչվողին կպատէր՝ ինչպէ՞ս դուրս պրծնէ այդ տարապայման սեղմումէն։ Ինչպէս աքցանով մեխը կհանես ամուր փայտէն, այնպէս ալ պէտք էր բանտարկյալը դուրս քաշել, քննիչին տանել ու ետ բերել իր տեղը մեխել։
Մարդու մարմինն ամեն տեսակ սեղմումներու կտոկա։ Իմ մարմինն ինչ զնդանի մէջ սեղմեն՝ հոգս չէ, միայն հոգիս, միտքս ազատ լինի։ Եթէ ճիշտ է, որ հոգին կապրի մարմնին մէջ և վերջինս պատյանն է հոգիին, ապա ուրեմն, մարմինս հոգուս համեմատությամբ սաստիկ լայն է։
Մարմինս ընդամէնը երեք տարի սեղմվեց, հոգիս սա քսանհինգ տարի կսեղմվի անողոքաբար․․․
Լեռ Կամսար, 1945թ, աքսորավայր Տորֆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել