Zoom-_do1in.am-ը գրում է.

Մարդիկ, ովքեր որոշում են աշխատանքի հեծանիվով գնալ, ասում են, որ ավելի երջանիկ և արդյունավետ են դարձել մեքենայից և հասարակական տրանսպորտից հրաժարվելուց հետո:

Շատերը կարծում են նաև, որ հեծանիվի վրա տեղափոխվելուց հետո նրանց սեքսուալ կյանքը բարելավվել է:

Հեծանվորդներից շատերը դրական փոփոխություններ են արձանագրել ոչ միայն ընտանեկան կյանքում, այլև կարիերայում: Նրանք խոստովանում են, որ սկսել են ավելի հեշտ լուծել մեծ թվով առաջադրանքներ, ինչպես նաև սթրեսի ավելի քիչ են ենթարկվում: Նրանք կարծում են, որ իրենց մոտ կարիերայի ավելի մեծ աճ է նկատվում, քան հեծանիվ չվարող իրենց գործընկերների մոտ:

Կատարված ուսումնասիրությանը 2500 հեծանվորդներ են մասնակցել, և, ինչպես պնդում են արդյունքները, նրանց մեծ մասը մեքենաներից և հասարակական տրանսպորտից հրաժարվելուց հետո ավելի երջանիկ է իրեն զգացել, գրում է Mail Online-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել