Չեմ դիմանա, պիտի ասեմ: Ասենք որ կոչականով, հրամայականի նման, շեշտը բառի վրա ճպպացրած, ֆեյսբուքում գրում եք օրինակ` Աստվա՛ծ է՛ս արա, կամ է՛ն արա, դրանով ի՞նչ եք անում: Եթե Աստված է, նշանակում է բացարձակ է, եթե մի բան թույլ է տվել, ուրեմն դրա համար պատճառ կա և ձեր պահանջով չի, որ պիտի իր «պլանները» փոխի: Ընդունեք մի պարզ բան: Եթե հավատում եք Աստծուն, ուրեմն Նա ԲԱՑԱՐՁԱԿ է և իր քայլերը ձեր ծվոցներով չի որոշում: Իսկ եթե չեք հավատում, որ ԲԱՑԱՐՁԱԿ կերպարի հետ գործ ունեք, այսինքն ձեզ թույլ եք տալիս կոչականով դիմել նրան, ուրեմն էլ ավելի անիմաստ է: Աստծուց ոչինչ չեն ՊԱՀԱՆՋՈՒՄ: Նրան դիմում են ՍԻՐՈՎ և լավագույն դեպքում խնդրելով: Եթե իսկապես հավատում են, որ Նա կա:
Հ.Գ. Գրառումս նպատակ չունի թեոլոգիական բանավեճ հրահրելու: Մեկնաբանություններ պետք չեն: Ասում եմ իմ կարծիքը, անձնական: Ոչ մեկին էլ ապացուցելու կարիք չունեմ հավատում եմ, թե չէ: Աթեիստ-հավատացյալ մենամարտերն իմ էջում չեն նախատեսվում :)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/776767382346541
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել