1in.am-ը գրում է.
Ցածրահասակ տղամարդիկ բարձրահասակների համեմատ ավելի երկար են պահպանում իրենց ամուսնությունները: Իսկ ահա բարձրահասակները մնացածներից ավելի արագ են ամուսնանում: Գիտնականների խոսքերով՝ ցածրահասակները փորձում են լրացնել այդ բացը ավելի մեծ գումարներ վաստակելով, գրում է The Health Site-ը:
Ընդհակառակը, բարձրահասակ տղամարդիկ իրենց կարգավիճակը ավելի հաճախ են օգտագործում համեմատաբար բարձր վաստակ ունեցող կանանց գրավելու համար: Իսկ ցածրահասակները իրենց զուգընկերների համեմատ ավելի լավ կրթություն են ունենում: Եվ դա նույնպես լրացնում է նրանց հասակը: Փոխարենը նրանք ավելի շատ են սեքսով զբաղվում և դրանից ավելի մեծ հաճույք են ստանում:
Մեկ այլ ուսումնասիրություն էլ ցույց է տվել, որ ցածրահասակ տղամարդիկ բարձրահասակներից ավելի երկար են ապրում: Նրանց արյան մեջ ինսուլինի ցածր մակարդակ է արձանագրվել, ինչպես նաև քաղցկեղով հիվանդանալու ավելի քիչ դեպքեր: