life_secret1in.am-ը գրում է.

Իռլանդացի երկրաբանները Հնդկաստանի իրենց գործընկերների հետ պարզել են, որ կյանքը Երկրի վրա առաջացել է առնվազն 60 մլն տարի ավելի վաղ, քան համարվում էր՝ 3 մլրդ 20 մլն տարի առաջ։ Նրանց հետազոտությունները հրապարակվել են Geology գիտական ամսագրում։

Նման եզրակացության նրանք հանգել են՝ կիրառելով հնդկական Օրիսա նահանգում ստացված նմուշների ռադիոիզոտոպային թվագրման ուրան-կապարային մեթոդը։

Բուն հոդվածում խոսքը վերաբերում է թթվածին արտադրող միկրոօրգանիզմներին։ Հետազոտողները պարզել են, որ դրանք առաջացել են մոտավորապես 3 մլրդ տարի առաջ։ Միաժամանակ, 3 մլրդ 400 մլն տարի առաջ Երկրի վրա դրանք չեն եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել