«Սույն օրենսգրքի 224 հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետում նշված հոդվածներով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված որոշումները համարվում են հանձնված (ստացված) նաեւ, եթե անձը, որին ուղարկվել է որոշումը, չի եղել տրանսպորտային միջոցի գրանցման (հաշվառման) կամ վարորդական վկայական ստանալու կամ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու ժամանակ իր կողմից նշված հաշվառման (գտնվելու) կամ բնակության վայրում կամ ճիշտ չի նշել հասցեն կամ հրաժարվել է ստանալ ուղարկված (հանձնվող) որոշումը»:
Խոսքը 103 140 5 փոփոխության մասին է, որն ամենավերջինն է ու ամենաանարդարը:
Չե՞ք ծանուցվել: Շնորհավորում եմ, փաստորեն դուք ծանուցվել եք: Այլ խոսքով` եթե դուք ասենք տանը չէք եղել, ու ծանուցումը, ինչպես որպես կանոն տեղի է ունենում, բերել խցկել են դռան արանքը, ճիշտ այնտեղ, որտեղ Սթարի, Ե-սիթիի, կամ տաքսու ծառայության գովազդային թռուցիկներն են խցկում, ու ինչ որ մեկն այն շպրտել է, եթե հարևանի երեխան ուղղակի վերցրել գցել է, եթե դուռը բացելիս այն ընկել է, Եթե փոստային բաժանմունքից սխալմամբ կամ դիտմամբ չեն բերել, ինչը թոշակների պարագայում բավականին հաճախ է տեղի ունենում, ապա պատրաստ եղեք, քանի որ մեկ ամսից էլ պակաս ժամանակում ձեր ենթադրական 10.000 դրամի տուգանքը կդառնա 30.000, այսինքն կեռապատկվի այն միակ պատճառով, որ ըստ նոր օրենքի դուք տուգանվում եք եռապատկի չափով, անգամ եթե չեք ծանուցվել: Այսինքն, դուք համարվելու եք այսուհետ միշտ ծանուցված, անգամ բոլոր այն դեպքերում, եթե չեք ծանուցվել: Սա շատ վտանգավոր տարբերակ է բյուջե լցնելու, ավելին, բավականին անազնիվ, ես կասեի լկտի պատրվակ` բանից անտեղյակ և ոչ մի կերպ, որևէ բազմապատկվող տուգանքի չարժանացած մարդկանց գրպանը մտնելու համար....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել