КУДА ПРОПАЛИ 10 ДРЕВНИХ ЦИВИЛИЗАЦИЙ1. Մու և լեմուրիա

Համաձայն որոշ աղբյուրների, առաջին քաղաքակրթությունը ծագել է 78000 տարի առաջ՝ հսկայական մի մայրցամաքի վրա, որը հայտնի է եղել է, որպես Մու և Լեմուրիա: Այն գոյատևել է 52000 տարի, բայց այն ոչնչացել է երկրի առանցքի շեղումից սկսված ուժգին երկրաշարժերի արդյունքում, որը տեղ է գտել մոտ 26000 տարի առաջ:

Թեև Մու քաղաքակրթությունը չի հհասել է տեխնոլոգիական այնպիսի բարձրունքների, ինչպես ավելի ուշ առաջացած քաղաքակրթությունները, սակայն Մուի ժողովուրդները մեծ արդյունքների էին հասել սեյսմոկայուն կիկլոպյան շինությունների կառուցման հարցում:

Հնարավոր է, որ մինչև այդ կատակլիզմը մոլորակի վրա միայն մեկ լեզու կար ու մեկ իշխանություն: Ըստ որոշ հիպոթեզերի, այս աշխարհակալ կայսրությունում առաջնային նշանակություն էին տալիս կրթությանը և երիտասարդները լիարժեք կրթություն էին ունենում 21 տարեկանում, իսկ 28-ում դառնում էին կայսրության լիիրավ քաղաքացի:

2. Ատլանտիդա

Երբ Մուն իջավ օվկիանոսի հատակը, գոոյացավ այսօրվա Խղաղ օվկիանոսը, ինչի արդյունքում ջրի մակարդակը իջավ մոլորակի ողջ մակերեսով մեկ, ինչի արդյունքում Ատլանտյան օվկիանոսում գտնվող ոչ մեծ կղզիները էապես մեծացան և Պոսեյդոնիս արշիպելագը վերածվեց մայրցամաքի, որը մեզ հայտնի է, որպես լեգենդար Ատլանտիդա, թեև դրա իրական անունը եղել է Պոսեյդոնիս:

Ատլանտիդան բարձր տեխնոլոգիակկան զարգացում ուներ, որը գերազանցում էր անգամ այսօրվա մակարդակը: «Երկու մոլորակների բնակիչը» գրքում դրա հեղինակ կալիֆորնիացի Ֆրեդերիկ Սպենսեր Օլիվերը գրի է առել Տիբեթի փիլիսոփայի պատմածները՝ 1884 թվականին և այնուհետև այդ պատմությունների շարունակությունները տեղ ենւ գտել «Բնակչի երկրային վերաադարձը» գրքում: Տիբեթցիները հիշատակել են այնպիսի սարքերի մասին ինչպիսիք են. օդափոխիչներ, վակումային-ցիլինդրային լամպեր, լյումինիսցենտային լամպեր, էլեկտրական հրացաններ, մոնորելս,ջրային գեներատորներ, մթնոլորտից ջուր ստանալու գործիքներ և հակաձգողականության սկզբունքով աշխատող օդանավեր:

Էքստրասենս Էդգար Կեյսին պատում էր, որ Ատլիանտիդայում ինքնաթիռներ են կիրառվել և հսկայական էներգիա պարունակող բյուրեղների: Ըստ Կեյսիի, ատլանտները սխալ գործածեցին իրենց ողջ ուժն ու իշխանությունը, ինչը և հանգեցրեց մայրցամաքի կործանմանը:

3. Ռամայի և Հնադկաստանի կայսրություն

Ի տարբերություն հին Չինաստանի, Եգիպտոսիի, Կենտրոնական Ամերիկայի ու Պերույի, բարեբախտաբար մինչև մեր օրերն են հասել հնդկական Ռամայի կայսրության մասին բազմաթիվ փաստաթղեր և գրքեր: Մեր օրերում երբեմնի այդ հզորագույն կայսրության բեկորները վաղուց արդեն կորել են անանցանելի ջունգլիներում և օվկիանոսի հատակում, սակայն ի պատիվ հնդիկների, պետք է արձանագրել, որ նրանց հաջողվել է պահպանել իրենց ինքնատիպ պատմության բազմաթիվ բեկորներ:

Համարվում է, որ Հնդկական քաղաքակրթությունը ծագել էր ՄԹԱ 500 թվականից ոչ շատ վաղ՝ Ալեքսանդր Մեծի արշավանքներից մոտ 200 տարի առաջ, սակայն 20-րդ դարում Ինդոս գետի ավազանում՝ ժամանակակից պակիստանի տարածքում հայտնաբերվեցին Մոհենջո Դարո և Խարապպա քաղաքների փլատակները:

Այդ հայտնագործությունը թույլ տվեց հենաբաններին տեղափոխել Հնդկական քաղաքակրթության ծագման ժամանաաշրջանը առնվազն 1000 տարի ավելի հետ: Ի զարմանաս ժամանակակից գիտնականների, այդ քաղքները բարձր կազմակերպվածություն ունեին ու իրենցից ներկայացնում են քաղաքային պլանավորման հիանալի օրինակ, իսկ այնտեղ հազարամյակներ առաջ կառուցված կոյուղու համակարգը ավելի զարգացած էր, քան այսօր՝ բազմաթիվ ասիական պետություններում եղածները

4. Օզիրիսի միջերկրածովային քաղաքակրթությունը

Ատլանտիդայի ու Խարապպայի գոյության ժամանակաշրջանում Միջերկկրական ծովի ավազանն իրենից ներկայացնում էր մեծ ու հաարոււստ դաշտավայր, իսկ այդ տարածքում ծաղկունք ապրող քաղակաքրությունը հայտնի էր որպես Օզիրիսի քաղաքակրթություն և հանդիսանում էր դինաստիական Եգիպտական քաղաքակրթության նախնին:

Նեղոս գետն այդ ժամանակներում լրիվ այլ կերպ էր հոսում և կոչվում էր Ստիքս. այն չէր թափվում յան ժամանակ դեռ գոյություն չունեցող Միջերկրական ծով, այլ թեքվում էր դեպի արևմուտք և այսօրվա Միջերկրական ծով կինետրոնական շրջանում հսկայական լիճ էր գոյացրել և շարունակելով հոսանքը՝ թափվում էր Ատլանտյան օվկիանոս Հերակլեսյան Սյուների (Հիբրալթար) մոտ: Երբ Ատլանտիդան ոչնչացավ, Ատլանտյան օվկիանոսի ջրերն այնքան բաաձրացան, որ ծածկեցին Միջերկրածովային ողջ ավազանը՝ ոչնչացնելով օզիրիզացիների բոլոր մեծ քաղաքները և ստիպեցին նրանց տեղահան լինել: այս վարկածը բացատրում է այն մեգալիտիկ ավերակների առեղծվածը, որոնք հայտնաբերվել են Միջեկրական ծովի հատակին:

Հնեաբանական ապացուցված փաստ է հանդիսանում այն, որ Միջերկրական ծովի հատակին ավելի քան 200 խորտակված քաղաքներ կան, իսկ Եգիպտական, Մինոսական և Միկենյան քաղաքակրթությունները մեկ ընդհանուր քաղաքակրթության բեկորներ են: Օզիրական քաղաքակրթությունը բավականին մոտ էր տեխնոլոգիական զարգացման աստիճանով Ատլանտիդայի քաղաքակրթությանը: Այս քաղաքակրթությունն օգտագործում էր էլեկտրականություն և այլ ժամանակակից հարմարություններ, օդանավեր և այլ տրանսպորտային միջոցներ, որոնք առավելապես էլեկտրականությամբ էին աշխատում, իսկ Մալթայի մմոտ ծով հատակին հատնաբերված առեղծվածային ուղիները հավանաբար հանդիսանում են Օզիրական քաղաքակրթության բազմաթիվ տրանսպորտային երթուղիներից մեկի մասը:

5. Գոբի անապատի քաղաքակրթությունը

Ույգուր քաղաքակրթության բազմաթիվ քաղաքներ կային այն վայրում, որն այժմ զբաղեցնում է Գոբի անապատաը՝ Ատլանտիդայի գոյության օրոք, սակայն այսօր դա անկենդան ու արևից այրված հող է և դժվար է հավատալ, որ հազարամյակներ առաջ, այս ափերը ողողում էին օվկիանոսի տաք ջրերը:

Առայժմ Ույգուրական քաղաքակրթության ոչ մի հետք չի հայտնաբերվել: Հայտնի ռուս ճանապարհորդ Նիոկլայ ռերիխը նկարագրել է անհայտ թռչող սարքերի իր ուսումնասիրությունը, որոնք նա տեսել է Հյուսիսային Տիբեթում՝ 1930-ականներին: Որոշ աղբյուրներ պնդում են, որ Լեմուրիայի իմաստունները դեռ մինչև Լեմուրիայի կործանումը, տեղափոխել էին իրենց նստավայրը Կենտրոնական Ասիայի անմարդաբնակ այն պլատոն, որն այսօր Տիբեթ է կոչվում, որտեղ նրանք հիմնել էին «Մեծ Սպիտակ Եղբայրություն» դպրոցը: Չին մեծ փիլիսոփա Լաո Ցզին, ով գրել է Տաո Տե Չինգ լեգենդար աշխատությունը, իր մահանալուց առաջ ուղևորեց դեպի արևմուտ՝ լեգենդար Խսի Վանգ Մուն գտնելու համար, որն ըստ որոշ աղբյուրների պատկանում էր հենց «Սպիտակ Եղբայրությանը»:

Շարունակելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել