Esem.am-ը գրում է.
Հայկական հեռուստաալիքները նոր եթերաշրջանում արդեն իսկ ներկայացրել են մի շարք նոր հեռուստասերիալներ: «Շանթ» հեռուստաընկերության «Սիրո գերին» հեռուստասերիալում գլխավոր հերոսին մարմնավորում է դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը, ով ESem.am-ի հետ զրույցում ասաց, որ իր հերոսը բարի տղա է, ով ճակատագրի հեգնանքով սիրահարվում է այն աղջկան, ով սպանել էր իր եղբորը:
Աշոտը նշեց, որ այս հեռուստասերիալը բավականին երկար է և չի կարդացել ամբողջական սցենարը, սակայն սինոփսիսին ծանոթ է. այս դեպքում գիտեն` որ հերոսին ինչ է սպասվում: «Գիտենք, թե վերջում ինչ է լինելու»,- ասաց նա:

Դերասանին հիմնականում բարի կերպարներ են բաժին հասնում: «Չգիտեմ` դերասանի համար ինչքանով է ճիշտ ասելը, թե այս կամ այն դերը մարմնավորելը հեշտ կամ դժվար է: Եթե համաձայնել եմ, սիրով մարմնավորում եմ կերպարս,- ասաց դերասանն ու ավելացրեց, որ մեծ հաճույքով կմարմնավորեր բացասական կերպարի: -Ուղղակի Հայաստանում չկա այն բացասական կերպարը, որին կցանկանայի մարմնավորել: Բացասական կերպարը մեզ մոտ երկրոդ պլան է մղվում և խորքային անդրադարձ չի լինում հերոսի հոգեբանական վիճակին, դրդապատճառներին»:

Իր մարմնավորած կերպարներից Աշոտը բեկումնային է համարում «Կյանքի գինը», «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստանովելներում մարմնավորած դերերը, որոնք տարբերվել են իր մյուս կերպարներից: «Ամեն դեպքում յուրաքանչյուր կերպար մարմնավորելիս ես փորձում եմ տարբերություն մտցնել, որպեսզի մարդիկ զգան տարբերությունը: Փորձում եմ թե՛ արտաքնապես, թե՛ խաղով ու մոտեցումով տարբեր լինել: Կարելի է ասել` գտել եմ նաև այս կերպարս նախորդ կերպարներիցս տարբեր ներկայացնելու ձևը»,- ասաց դերասանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ