Ոնց հասկացա, ՀՀ կառավարությունը մարտահրավեր է նետել ամուսնալուծություններին և նպատակ դրել կրճատել դրանց թիվը: Առաջարկներ՝
1. Բոլորին ապահովել աշխատանքով և բարձր աշպատավարձով, որ խոպան չգնան, տներ չքանդվեն, սոցիալական գործոնի պատճառով վեճերն էլ հանդարտվեն,
2. Յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիքի տրամադրել բնակարան, որ հարս-սկեսուր փոր չթափեն, ինչը հաճախ հանգեցնում է ընտանիքի քանդմանը,
3. Բացել ոստիկանության ստորաբաժանում, որը կձերբակալի համացանցում վխտացող լրբերին, որոնք ամուսնացած տղամարդկանց խելքն են ուտում,
4. Ժամը 22:00-ից հետո ակումբներում, ռեստորաններում, կազինոներում, սաունաներում ժամանց անցկացնող բոլոր ամուսնացած տղամարդկանց տփելով տուն լարել,
5. Ստիպել գործատուներին կես դրույքով աշխատանքի վերցնել մայրիկներին, որ տանը չնստեն, դեպրեսիայի մեջ չընկնեն,
Այսքանն արեք, հետո էլի կասեմ )))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/izabelle.abgaryan/posts/10203418578599578?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել