Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

4. Նոր աշխարհի համախտանիշ   

02

Ներկայումս աշխարհի տարբեր երկրներում լայն տարածում ունեն ժամանցի նստակյաց ձևերը, օրինակ՝ հեռուստացույց դիտելը կամ վիդեոխաղեր խաղալը: Խնդիրը մասնավորապես սուր է Ամերիկայում, որտեղ սննդամթերքը շատ կալորիական է: Վերջերս Ամերիկայում առաջացել է «Նոր Աշխարհի համախտանիշ» անունը կրող մի հվանդություն: 

Միկրոնեզիայում և շրջակա այլ կղզիներում տարածված չէին ամերիկյան այնպիսի արտադրանքները, ինչպիսիք են Spam-ը և Oreo-ն:  Ի սկզբանե բնիկների սննդակարգը հարուստ էր մրգերով ու բանջարեղենով, ինչպես նաև թարմ ձկով: Երբ 20-րդ դարի սկզբներին ծովահենները հայտնաբերեցին կղզիները, նրանք իրենց հետ ալկոհոլ ու վարակիչ հիվանդություններ բերեցին կղզիների տարածք: Հետագա տասնամյակներում զարգացավ հանքարդյունաբերությունը, և ճարպային սնունդ սկսեց ներմուծվել կղզիներ, իսկ դրանց բնակիչներն իրենց կենսակերպի մեջ արևմտյան կենսակերպի տարրեր մտցրին:  Արդյունքում շեշտակի ավելացան սրտանոթային հիվանդությունների և  շաքարախտի դեպքերը: Որոշ կղզիաբնակներ սրտամկանի առաջին ինֆարկտը ստանում են 20-30 տարեկանում: 55-ն անց մարդիկ հիմնականում իրենք իրենց ծեր են համարում:  Բնակչության մոտավորապես 85 տոկոսը համարվում է գեր:  

Ուշագրավ է, որ Նոր Աշխարհի համախտանիշի առաջացմանը զուգահեռ զարգացավ այն գաղափարը, որ միանգամայն հնարավոր է, որ մարդ միաժամանակ թե՛գեր, թե՛ թերսնված լինի: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյաների՝ 1.1 միլիարդ մարդ է տառապում թերսնման ու գիրության խնդրով:

 

3. Hwabyung

04
«Hwabyung» հիվանդությունը տիպիկ կորեական հիվանդություն է: Այս հիվանդությամբ տառապող մարդիկ կրծքավանդակի շրջանում ծանրություն ու այրոց են զգում: Հիվանդության ախտանշաններից են նաև անքնությունը, մկանային ցավերը, քաշի կորուստը և մշուշոտ տեսողությունը: Այն կարող է ի վերջո վերածվել սուր դեպրեսիայի:

Այս հիվանդությունը ամենից հաճախ հանդիպում է միջին տարիքի կանանց շրջանում: Հիվանդությունն առաջանում է այն ժամանակ, երբ նրանք զայրանում են, սակայն չեն կարողանում արտահայտել այդ զայրույթը: Նրանք ներս են գցում զայրույթը, և այդ զայրույթը հետագայում ֆիզիկական ու հոգեբանական խնդիրների առաջացման պատճառ է դառնում: Հոգեբանները կարծում են, որ հիվանդության «մեղավորը» մշակութային ու պատմական գործոններն են: Կորեացիներն իրենց պատմական զարգացման ընթացքում անցել են պառակտումների ու քաղաքական թոհուբոհի միջով: Շատերին ոչինչ չի մնում, քան համակերպվել ներկա վիճակի հետ: Այն կորեացիները, ովքեր արտագաղթում են, նույնպես հիվանդ են «հվաբույանգ» հիվանդությամբ: Բանն այն է, որ նրանք պարզում են, որ նոր երկրում կյանքը նույնիսկ ավելի սթրեսային է, քան իրենց հայրենիքում: Ըստ կորեական ժողովրդական իմաստության՝ զայրույթը կրակ է: Եթե մարդ չի արտահայտում իր զայրույթը, այն կուտակվում է օրգանիզմում՝ խախտելով օրգանիզմի հավասարակշռությունը:  

2. Մանրակրկտություն

07

Մանրակրկտությունը  տարածված է ամենաեռանդուն հավատացյալների շրջանում: Այն հաճախ ասոցացվում է կաթոլիկության հետ, թեպետ բոլոր կրոնների կրողներն էլ կարող են հիվանդանալ այս հիվանդությամբ: Այս հիվանդությամբ տառապողները կարծում են, որ իրենք մշտապես մեղսավոր վիճակում են և ինչ էլ որ անեն, իրենք բարկացնում են Աստծուն:

Սովորաբար հիվանդները ներողություն են խնդրում անգամ այն դեպքում, երբ նրանց մտքով ինչ-որ անպատշաճ բան է անցնում: Նրանք հետևում են այն աստվածաշնչյան խորհրրդին, որ պետք է միտքն անաղարտ պահել: Նրանք պարզապես իբրև մեղավոր մարդ չեն դիտարկում իրենց, այլև տանջվում են այն ճնշող մտքից, որ իրենք անպիտան ու անարժան են: Այս միտքը նրանց այնքան է տանջում, որ նրանք չեն կարողանում հանգիստ զբաղվել իրենց գործով:    

Մանրակրկտությունը համարվում է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում: Այն կարող է հանգեցնել ինքնախարազանման կամ ինքնազոհաբերության, որին մարդիկ գնում են մեղքերից ձերբազատվելու նպատակով: Այս հիվանդությամբ տառապողները բազմաթիվ հաղորդակցական խնդիրներ են ունենում: Բժիշկները բուժում են այս հիվանդությունը վարքային թերապիայի և երբեմն էլ դեղերի միջոցով: Այս հիվանդությունը բուժելու համար բժիշկները համագործակցում են հոգևորականների հետ:

1. Հանկարծամահության համախտանիշ

08

Այս համախտանիշը գերիշխող է հարավարևելյան Ասիայում: Հիվանդության անունից արդեն կարելի է կռահել, թե այն ինչ է նշանակում: Հանկարծամահության համախտանիշով հիմնականում հիվանդանում են դեռևս միջին տարիքին չհասած մարդիկ: Նրանք գիշերը գնում են քնելու և այլևս վեր չեն կենում: Նրանք գիշերվա կեսին արտասվում են ու մահանում: Ըստ ժողովրդական բանահյուսության՝ այս խորհրդավոր մահերն առաջանում են ինչ-որ հոգու պատճառով, որը սպանում է մարդկանց, երբ նրանք քնած են լինում: Թաիլանդում տարածված է այն համոզմունքը, որ դա այրիացած կնոջ հոգի է, ով գողանում է տղամարդկանց հոգիները: Այս համախտանիշից տառապող մարդիկ ոչ մի առողջական խնդիր չեն ունենում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել