Քարտեզի վրայի կոպիտ սխալների հեղինակը աքսորվել է Շվեդիա
Քարտեզի վրայի կոպիտ սխալների
հեղինակը աքսորվել է Շվեդիա

1. Հաղորդման նախկին տաղավարի քարտեզը ուներ մեղմ ասած անճշտություններ: Աֆրիկան և Հարավային Ամերիկան տեղերով փոխված էին իսկ Ավստրալիան պատկերված էր գլխիվայր: Այս ամենի վերաբերյալ բազմաթիվ վրդովված զանգեր ենք ստացել: Բայց չնայած Անտարկտիդան ընդհանրապես չկար,

 

դա չմտահոգեց նույնիսկ պինգվինների իրավունքների պաշտպանին:

2. Հաղորդման վերջում հնչող Mack The Knife երգը կատարում է Նարեկ Մարգարյանը: Ամբողջական տարբերակը կարող եք լսել/քաշել այստեղից:

3. Հաղորդման 195-րդ թողարկմանը Մհերը պետք է ճամփորդի ժամանակի մեջ, որ զրուցի Գալուստ Սահակյանի հետ: Ժամանակում ճամփորդելը հաջողվեց, մասամբ նրա շնորհիվ, որ ուղիղ միացման ժամանակ Մհերը գտնվում էր Hill Valley քաղաքում` իսկ Back To The Future ֆիլմի բ̶ա̶զ̶մ̶ա̶թ̶ի̶վ̶ մի քանի երկրպագուները ճանաչել էին քաղաքապետարանի շենքը:

 

բայց լուրջ, ինչների՞դ ա պետք սա
բայց լուրջ, ինչների՞դ ա պետք սա

4. Երրորդ եթերաշրջանի սոցիալական գովազդներում Սերգեյ Սարգսյանն անընդհատ նկարահանվում էր նույն սվիտերով: Որպես բողոքի ակցիա հաղորդման անձնակազմը ստեղծեց Սերգեյի սվիտերով ոգեշնչված դիզայն, որը օգտագործվեց հետագա սոցգովազդներում: Ի դեպ, եթե որևէ հ̶ի̶վ̶ա̶ն̶դ̶ մեկը ցանկություն ունի ներբեռնել այդ պատկերը, կտացրեք` կմեծանա:

 

 

սեպտեմբերի 14-ին Հացթուխների 221, 221Ա և 221Բ շենքերը կջրազրկվեն: Երևան Ջուրը հայցում է բոլորիս ներողամտությունը:
սեպտեմբերի 14-ին Հացթուխների 221, 221Ա և 221Բ շենքերը
կջրազրկվեն: Երևան Ջուրը հայցում է բոլորիս ներողամտությունը:

5. 219 թողարկման մեջ հատուկ թղթակից Մհեր Հոլմսյանցը փորձում է բացահայտել, թե ինչպես են քվեարկել պատգամավորները: Մհերի ետևում գտնվող շենքի հասցեն` Հացթուխների 221Բ, ակնարկում է Շերլոք Հոլմսի հասցեն Baker street 221B:

6. Երբ վերջապես հնարավորություն ունեցանք այցելել Գյումրիի առասպելական տեխնոպարկը` ա̶յ̶ո̶ ̶ա̶յ̶ն̶ ̶գ̶ո̶յ̶ո̶ւ̶թ̶յ̶ո̶ւ̶ն̶ ̶ո̶ւ̶ն̶ի̶,Նարեկի շապիկը զարմանալի տրանսֆորմացիայի ենթարկվեց:

 

7. Այն, որ Ցոլակ Ցիկլոնյանի եղանակի տեսությունները ճշգրիտ չէին, գիտեն բոլորը: Այս կապակցությամբ` պատմություն ներքին խոհանոցից. «Հայհիդրոմետի» ներկայացուցիչը իսկապես բողոքել է ԱրմՆյուզ հեռուստաընկերության տնօրինությանը Ցոլակ Ցիկլոնյանի ներկայացրած «եղանակի տեսությունում տեղ գտած բազմաթիվ անճշտությունների» առիթով: Մենք մինչև հիմա փորձում ենք գտնել գոնե մեկ «ճշտություն» Ցոլակի կատարած աշխատանքում:

Ց. Ցիկլոնյանը այժմ աշխատում է Yahoo!Weather-ում
Ց. Ցիկլոնյանը այժմ աշխատում է Yandex Погода-ում

8. Երկար տարիներ է ինչ ԱրմՔոմեդին գաղտնի պատերազմ է վարում պասուց դոլմայի դեմ: Պասուց դոլման ներկայացվում է որպես մեծագույն չարիք բոլոր սոցգովազդների բացումներում, իսկ ինչպես ցույց է տալիս այս հոլովակը պասուց դոլմայի ետևում կանգնած են ոչ ավելի, ոչ պակաս` Մութ ուժերը™: Մենք խոստանում ենք նոր եթերաշրջանում շարունակել պայքարն այդ չարիքի դեմ:

 

 

9. 242-րդ թողարկմանը հայ պարահոգեբանները բացահայտեցին, որ Տիեզերքի դարպասները գտնվում են Հայաստանում: Հենց այդ պահին Մհերը խոսում էր մեկ այլ Տիեզերական դարպասների մոտ կանգնած, որոնք կարող եք հիշել Stargate ֆիլմից: Ա̶ն̶շ̶ո̶ւ̶շ̶տ̶ ̶մ̶ե̶ր̶ ̶հ̶ա̶յ̶կ̶ա̶կ̶ա̶ն̶ ̶դ̶ա̶ր̶պ̶ա̶ս̶ն̶ե̶ր̶ն ̶ա̶վ̶ե̶լ̶ի̶ ̶լ̶ա̶վ̶ն̶ ̶ե̶ն̶:̶

1385631451,371410. Հաղորդման բացման ժամանակ հնչում է Կարեն Քոչարյանի ձայնը: Այդ նույն ձայնը տարիներ շարունակ բարդ հարցեր է տալիս գիտակներին:

Իսկ ավելին արդեն սեպտեմբերի 15-ից, երբ կսկսի ArmComedy-ի նոր, 4-րդ եթերաշրջանը:

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել