Երիտասարդությունից դժգոհելը եղել է բոլոր ժամանակներում: Միշտ էլ ավագ սերունդը մտածել է, որ երիտասարդները ինչ-որ բանով զիջում են իրեն. ավելի ծույլ են, ավելի անպաշտպան, և այլն: Բայց կյանքը հակառակն է ապացուցում: Սա ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ Բադալ Մուրադյանի հետ հարցազրույցից մի հատված է, որը տպագրվել է Գարուն ամսագրում, հեռավոր 1967-ի հունվարին:
«Մենք հիանալի երիտասարդություն ունենք: Եթե դժգոհ ենք նրանցից, հապա ո՞վ է աշխատում, ո՞վ է ստեղծում երկրի բարիքները: ...Պարզապես որոշ ավագներ չեն ուզում հասկանալ, որ ապրում ենք ուրիշ ժամանակներում, որ ծնվել է նոր, մեզանից ինչ-որ տեղ տարբեր սերունդ: Տարբեր, չի նշանակում վատ: ...Ես կուզենայի, որ մեր երիտասարդները լինեն գործնական մարդիկ, իմանային, որ իրենք են այս երկրի տերը: Ես քիչ եմ հավատում խոսքի հայրենասիրությանը»: