1409516331542_wps_7_Juventus_Paul_Pogba_C_fig1in.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը ցանկանում է թիմ վերադարձնել Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային:

Goal.com-ի տեղեկություններով՝ «կարմիր սատանաներ»-ը պատրաստվում են 75 մլն եվրո առաջարկել «Յուվենթուս»-ին:

Հիշեցնենք, որ Պոգբան «Յուվենթուս» է տեղափոխվել «Յունայթեդ»-ից: Նա չցանկացավ նոր պայմանագիր ստորագրել անգլիական ակումբի հետ: Ալեքս Ֆերգյուսոնը չէր ցանկանում նրան ընդգրկել մեկնարկային կազմում, ինչն էլ հեռանալու պատճառ դարձավ:

«Ֆերգյուսոնին հարցնում էի, թե ինչու ինձ չի ընդգրկում հիմնական թիմի կազմում: Նա ասում էր, որ պետք է գնամ մարզասրահ: Մի օր նրան ասացի, որ ես ֆուտբոլիստ եմ, ոչ թե ծանրորդ»,- «Յունայթեդ»-ից հեռանալուց հետո հայտարարել էր Պոգբան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել