Totalfootball.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականը վերջին փորձարկումն արեց Եվրո-2016-ի ընտրական փուլում մեկնարկելուց առաջ՝ Ռիգայի Սկոնտո մարզադաշտում 2-0 հաշվով պարտություն կրեց ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում շատ ավելի ցածր տեղ զբաղեցնող Լատվիայի ընտրանուց:

Պաշտպանական եռյակը ձախողվեց մինչև հարմարվելը -  Մեկ պաշտպանով ավելի՝ միակ հարձակվողով պակաս - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, ով ամռանը ուշադիր հետևել է Աշխարհի առաջնությանը և շվեյցարական հեռուստաալիքներով մանրակրկիտ ուսումնասիրել է այն, եկել է այն եզրահանգման, որ փոքր երկրների հավաքականների համար հարմար է հինգ պաշտպանով խաղալու տարբերակը: Ինչպես և նա նախապես հայտարարել էր, Հայաստանի ընտրանին դաշտ դուրս եկավ հինգ պաշտպանով, իսկ մաքուր հարձակվող որպես այդպիսին չկար խաղադաշտում և հարվածային դիրքերում ժամանակ առ ժամանակ հայտնվում էին Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանն ու Էդգար Մանուչարյանը: Սակայն երեք կենտրոնակն պաշտպաններն իրենց նոր քանակին հասցրին հարմարվել իրենց նոր դիրքերին ավելի ուշ, քան գնդակը հայտնվեց Հայաստանի հավաքականի դարպասում: 16-րդ րոպեին Վալերիյս Շաբալայի դիպուկ հարվածի պահին իրենց ապարդյուն ակտիվությամբ երևում էին և՛ Հարոյանը, և՛ Ոսկանյանը, և՛ Մկոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել