Հանրահայտ ճշմարտություն է, որ Աստծո բարձրագույն ստեղծագործությունը Մարդն է և ժողովրդավարության նորմերը արդյունավետ են այն ժամանակ, երբ մարդը բարձրագույն արժեք է համարվում: Հակառակ պարագայում հռչակված հավասարությունը ծնում է նախանձ, իսկ ժողովրդավրությունը մնում է պոպուլիզմի մակարդակում: Նախանձն իր հերթին ծնում է փոխադարձ ատելություն, իսկ պոպուլիզմն այլանդակում է հրապարակային գործչի կերպարը: Այս իրավիճակն անվանում են հասարակական անառողջ մթնոլորտ, որտեղ տարածվում է փոխադարձ անտարբերությունն ու խորանում են հոռետեսական տրամադրությունները: Սա համամարդկային խնդիր է: Սակայն աշխարհում կան երջանիկ ժողովուրդներ, որոնց մոտ սոցիալական չարիքներ չկան: Պակիստանի հյուսիսում ապրող Հունձա ցեղի մարդիկ կենսախինդ և առողջ ապրում են միջինը՝ 100 տարի: Օգտագործում են առավելապես բուսական սնունդ: Այնտեղ աճում է հայկական ծիրան, որը տեղաբնակներն ուտում են ինչպես թարմ, այնպես էլ արևի տակ չորացրած վիճակում: Իսկ գարնանային պահքի ամիսներին խմում են միայն ծիրանաչրից պատրաստված թուրմ: Նրանք չեն չարանում, չեն նախանձում և չեն ատում միմյանց: Փոխադարձ հոգատարությունը պարտադիր բարոյական նորմ է նրանց շրջանում: Ուշագրավ է այն, որ այդ ցեղի մարդիկ արտաքինով շատ նման են հայերի նախահայրերին: Այս բացառիկ օրինակը հիմք է տալիս ենթադրելու, որ ոչ միայն տեսականորեն, այլև իրականում հնարավոր է հաղթահարել սոցիալական չարիքները, հնարավոր է կառուցել առողջ մարմին և առողջ հոգի ունեցող մարդկանց հասարակություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել