Araratnews.am-ը գրում է.
Վարդանիձորի բնակչուհի 65-ամյա Լյուդմիլա Քարամյանը 1988-ին Բաքվից տեղափոխվել է Հայաստան ու վերաբնակվել Սյունիքի հարավային կետում:
Նա պատմում է, որ տունը ադրբեջանցիների հետ փոխանակումով է վերցրել: Ղարբաղյան կռվից առաջ Վարդանիձորը եղել է թուրքական գյուղ:
«Սումգայիթից հետո եկել եմ: Ես բժշկական ինստիտուտի աշխատող էի, գիտահետազոտական լաբորատորիայում էի աշխատում ու տեղյակ էի ամեն ինչին: Երեխաներիս հետ եկանք Հայաստան: Բաքվի կենտրոնի տունը փոխանակել եմ Հայաստանի վերջին կետի հետ»,-ասում է տիկին Լյուդմիլան:
Նա նշում է, որ հեշտ է հարմարվել գյուղի կյանքին: Առօրյան անցկացնում այգում աշխատելով, կամ թթի օղի քաշելով:
«Ես Բաքվում շատ լավ եմ ապրել, բայց գալով այստեղ, պետք է հարմարվեի: Երեք երեխաներիս էլ կրթության եմ տվել: Տղաս այժմ Ագարակում է ապրում ու աշխատում բժիշկ: Ժամանակին անասուն էի ես պահում, բայց հիմա՝ էլ չէ: Կյանքը ամեն ինչ սովորեցնում է՝ թե անասուն պահել, թե օղի քաշել: Ես միշտ ասում եմ. ժամանակին ուսանողների հետ էի պարապում, իսկ հիմա կովերի»,-ասում է տիկին Լյուդմիլան ու ծիծաղում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



