Միկա Դանիելյանի ասուլիսներից մեկի տեսագրությունում այսպիսի մի բան լսեցի.


Եթե հիշում եք «ԱՐ» հեռուստաընկերության վերջին ծրագիրը Քիմ Քարդաշյանի մասին։ Այնտեղ շատ կարևոր միտք է արտահայտված. «Հիշեցնենք ձեզ, որ Քիմ Քարդաշյանը նախընտրում է սևամորթներին»։ Դա ռասիզմի լուրջ դրսևորում է։

Չեմ կարծում, որ Միկա Դանիելյանը «ռասիզմ» ասելով ի նկատի ուներ Քիմին, մնում է հեռուստատեսությունը... Շարունակելով տրամաբանությունը. եթե ասում ես, որ այնինչ մարդը գերադասում է շիկահերների, դա էլ է ռասիզմ։ Կամ եթե հեռուստատեսությամբ ասեն, որ Էլթոն Ջոնը գերադասում է տղաներին, երևի դա էլ քսենոֆոբիա է։ Իր պես կատեգորիկ չեմ լինի, բայց հայերենում սա ոնց որ թե «յուղ վառել» է կոչվում։ Նաև կարծում եմ, որ առնվազն ռասիզմի ու քսենոֆոբիայի դեմ պայքարի ոլորտում Միկա Դանիելյանն ամերիկյան հարկատուների միջոցների անիմաստ վատնման լուրջ դրսևորում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել