Մեզ գերած հրեշի ճանկերը հասել են մինչև խաղաղականի ազատ ափերը, այստեղ՝ հայկական «գաղութում» խեղդելով ազատության ձայնը: Նույն հրեշը, նույն սպասարկուները տեղում վերահսկում են յուրաքանչյուր շարժ, որը կարող է խարխլել, թուլացնել բռնապետության հիմքերը: Այդ իսկ պատճառով, բոլորովին չպետք է զարմանալ, որ կեղծիքի կայսրությունում նախօրոք հայտարարված «անկեղծ զրույց» հեռուստահաղորդումն արգելվեց տեղեկատվական միջոցների վրա «թառած» գրաքննիչների ու գաղութատերերի կողմից, քանզի թունավոր մթնոլորտը ժողովրդի բթացման և այդ նեխած կայսրության հարատևման միակ երաշխիքն է:
Դէ հիմա հայրենիքում թող լավ հասկանան, թե քանի գլխանի է մեզ հոշոտող հրեշը և մինչև ու՞ր են հասել նրա ճիրանները: Առավել ևս հստակ գիտակցեն, որ մեր ազատության պայքարը բազմագլուխ հրեշի դեմ բազմադաշտ է լինելու, համազգային ուժերով, երկիր-արտերկիր կտրվածքով:
Չկայացած «անկեղծ զրույց»
Սեպտեմբեր 2, երեկոյան ժամը 8, Լոս Անջելես