Միֆ #1՝ ինտրավերտները չեն սիրում խոսել
Մի՛ լսեք այս սուտը: Չխոսկան մարդիկ չեն խոսում, եթե ասելու բան չունեն: Նրանք իսկապես չեն սիրում կարճ-փոքր խոսակցությունները, բայց եթե չխոսկանին ինչ- որ բանից հարցնես, որով նրանք հետաքրքրված են, ապա նրանց օրերով չես կարողանա լռեցնել:
Միֆ #2՝ ինտրավերտները ամաչկոտ են
Ամաչկոտությունը ոչ մի ընդհանուր բան չունի ինտրավերտների հետ: Պարտադիր չէ, որ ինտրովերտները մարդկանցից վախենան: Նրանց միայն պետք է շփվելու համար պատճառ: Նրանք չեն խոսում միայն խոսելու համար: Եթե ուզում եք խեսել ինտրավերտի հետ, ապա դուք առաջինը սկսեք խոսակցությունը: Մի անհանգստացեք քաղաքավարիության մասին:
Միֆ #3՝ ինտրավերտները քաղաքավարի չեն
Ինտրավերտները հաճախ անիմաստ են համարում արհեստական սոցիալական հաճոյախոսությունները: Նրանք ցանկանում են, որ բոլորը լինեն իրական և ճշմարիտ: Ցավոք դա միշտ չէ, որ հնարավոր է, ուստի ինըտրավերտները սոցիումում կարող են հաճախ խնդրրներ ունենալ և իրենց ճնշված զգալ:
Միֆ #4` ինտրավերտները մարդկանց չեն սիրում
Ը նդհակարակը, ինտրավերտները շատ են գնահատում այն քիչ ընկերներին, որոնց նրանք ձեռք են բերել: Եթե դու այնքան բախտավոր ես, որ ինտրավերտը քեզ համարում է իր ընկերը, ապա դու ունես մի համախոհ ողջ կյանքի համար: Եթե դու արժանացել ես ինտրավերտի հարգանքին, դու ներ ես խուժել նրա աշխարհ:
Միֆ #5՝ ինտրավերտները չեն սիրում դուրս գալ հասարակություն
Սա իսկապես անհեթեթություն է: Ինտրովերտները չեն սիրում շատ աղմուկ և հասարակական գործունեության հետ կապված բարդությունները: Նրանք արագ են ընկալում փորձը, և նրանց անհրաժեշտ չէ երկար լինել նույն տեղում, որպեսզի ամեն ինչ հասկանան: Կարճ ժամանակահատված անցկացնելով մարդկանց հետ, նրանցք տենչում են տուն գնալ, լիցքավորվել և մարսել այն ամենը, ինչ դրսում տեսել են: Որպես կանոն, լիցքավորվելը շատ կարևոր է ինտրավերտների համար:
Միֆ #6 ՝ ինտրավերտները միշտ ուզում են մենակ լինել
Ինտրավերտները շատ նորմալ են իրենց զգում իրենց մտքերի հետ: Նրանք շատ են մտածում, նրանք ցերեկով երազում են: Նրանք սիրում են խնդրիների լուծման ուղղությամբ աշխատել և գլուխկոտրուկներ լուծել: Բայց, նրանք կարող են իրենց միայնակ զգալ, եթե չունեն որևէ մեկը ում հետ կկիսեն իրենց հայտնագործությունները: Նրանք չեն կարողանում միաժամանակ մի քնաի հոգու հետ ընկերությոն անել, քանի որ ինտրավերտների համար հատուկ ու սրտանց կապ հնրավաոր է լինում պաշտպանել միայն մեկ մարդու հետ:
Միֆ #7՝ ինտրավերտները տարօրինակ են
Ինտրավերտները հաճախ ինդիվիուդալ են: Նրանք չեն հետևում հանրությանը: Նրանք նախընտրում են գնահատված լինել իրենց ուրույն ապրելակերպով: Նրանք իրենց ձևով են մտածում և հաճախ են կասկածի տակ դնում նորմաները: Նրանք չեն կատարում իրենց որոշումները հիմնվելով համընդհանուր սկզբունքների ու կանոնների վրա
Միֆ #8՝ Ինտրավերտները միայնակ գիտունիկներ են
Ինտրավերտները մարդիկ են, ում հայացքը խորն է թափանցում: Նրանք ավելի շատ կենտրոնացած են իրենց ներաշխարհի վրա, քան արտաքին աշխարհի: Նրանք սիրում են հետևել իրենց զգացմունքներին: Պատճառը նրանում է, որ ինտրավերտների ներաշխարհն իրենց համար շատ ավելի գրավիչ է նրանից թե ինչ է կատարվում իրենց շուրջը: Եվ նրանք լավ են զգում ապրելով այնտեղ:
Միֆ #9՝ Ինտրավերտները չգիտեն ինչպես զվարճանալ ու թուլանալ
Ինտրավերտները որպես կանոն հանգստանում են բնության մեջ, ոչ թե հանրային վայրերում: Նրանք սուր զգացողությունների և ադրենալինի սիրահարներ չեն:
Միֆ #10՝ Ինտրավերտները կարող են վերափոխվել էքստրովերտի
Ինտրավերտները չեն կարեղ իրենց ուղղել և դառնալ էքստրովերտ, նրանք արժանի են բնական վերաբերմունքի և ունեն իրենց դերը մարդկության մեջ: Ի դեպ գիտնականների կողմից վաղուց արդեն ապացուցված է, որ որքան մարդ ավելի ինտրավերտ է, այնքան ավելի խելացի է: