Ուղիղ մեկ տարի առաջ էր, երբ Հայաստանի անունից Սերժ Սարգսյանը ապօրինաբար Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է դառնալ Մաքսային միության անդամ: Հաջորդ օրն իսկ արդեն անկախության արժեքն իմացող ՀՀ քաղաքացիների մի մասը դուրս եկավ փողոց և փակեց Բաղրամյան 26-ի դիմացի հատվածը, որտեղ 10-ից ավել քաղաքացիներ ի հետ միասին ձերբակալվեցի նաև ես...վերջերս ԴԱՀԿ ծառայությունից տեղեկացա, որ արգելանք է դրվել գույքիս ու ֆինանսական կարողություններիս վրա, և իմ հաշիվներից ի օգուտ ոստիկանության պետք է գանձեն 50.000 դրամ, և մի քանի օր առաջ ստուգեց ու պարզեցի, որ արդեն գողացել են...
Նույն ոգու ու տրամաբանության մեջ ակցիա կազմակերպեցինք սեպտեմբերի 21-ին, որն անհամեմատ մարդաշատ էր ու էներգիայով լի, այդ ժամանակ ոստիկանությունը չուզեցավ իշխանավորների տոնը փչացնել, և չձերբակալեցին ոչ մի քաղաքացու:
Սեպտեմբերի 21-ի ոգին առկա էր նաև դեկտեմբերի դեկտեմբերի 2-ին. Մաքսային միության դեմ ակցիայի մասնակցիներից շատերին, ավելի քան 100 քաղաքացիների ձերբակալեցին ու տարան ոստիկանության բաժանմունքներ. Պուծինին ապացուցելու բան ունենին ստրուկի մեջք ունեցողները...Նույպես ոստիկանությունը հայց է ներկայացրել դատարան և պահանջում է, որ 50.000 դրամ տուգանք վճարեմ, նույնպես հրաժարվելու եմ, ինչպես արդեն հայտարարել եմ, և նույնպես կգողանան հաշվեհամարիցս:
Վաղը նորից ՇԱՏ ԿԱՐևՈՐ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ՈՒՆԵՆՔ. ՈՒ էլի մեր հստակ խոսքն ասելու ենք իշխանություներին ու պուծինականներին. Հայաստանը ձեր քմահաճույքի բոստան չի, էստեղ ապրում են պետության ներկայով ու ճակատագրով մտահոգ քաղաքացիներ, ովքեր լավ գիտեն անկախության արժեքը, ու ովքեր ձեր կոկորդին են կանգենլու....
Պատրաստ եմ 10 անգամ էլ 50.000-ներ վճարել, միայն թե ՀԱՅԱՍՏԱՆԸ չի վաճառվում, իսկ 50.000-ները անպայման հետ եմ բերելու, երեխաներիս բերանից կտրածը չեք մարսելու....իսկ ինձ` չեք լռեցնելու...
ՎԱՂԸ 13:15 բոլորս հավաքվում ենք ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ ու միասին որոշում մեր երթուղին
Ո՛Չ մաքսային ու եվրասիական տնտեսական միություններին, այո՛ Ազատ ու Անկախ Արցախին ու Հայաստանին