Այսօր Արցախում իսկական տոն է: 1991 թվականի սեպտեմբերի 2–ին, մեր հայրերի և եղբայրների շնորհիվ վերականգնվեց Արցախի անկախությունը:
Այժմ մենք ենք պատասխանատու մեր երկրի անվտանգության, մեր մայրերի, քույրերի և հարազատների խաղաղ անդորրը պահպանելու համար և ես վստահ եմ, որ մենք պատվով կկատարենք մեր առաքելությունը: Որովհետև բարձր է մեր մարտական ոգին և պատրաստությունը, որովհետև մենք ընդունակ ենք ջախջախել թշնամուն՝ անկախ նրանց թվաքանակից ու զինվածությունից:
Այժմ մենք պատիվ ունենք ապրելու ազատ ու անկախ Արցախում, պատիվ ունենք ծառայել մեր ազգային բանակում՝ երախտապարտ լինելով այն մարդկանց, որոնք մեզ նվիրեցին Արցախի ազատությունը, ովքեր նույնիսկ մահվան առաջ կանգ չառան հանուն իրենց հայրենիքի, և հիմա մենք պարտավոր ենք պահել, պահպանել և շենացնել Արցախը:
Կեցցե ազատ Արցախը, որ մարմնավորում է հայոց արժանապատվությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.khachikyan/posts/731728306864483
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել