Tert.am-ը գրում է.
Ոստիկանության Մաշտոցի բաժնում սեպտեմբերի 1-ին, ժամը 13.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում վթար է տեղի ունեցել, վարորդները վիճաբանում և հարվածում են միմյանց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.30-ին, Հալաբյան փողոցում գտնվող այգու դիմաց միմյանց հետ վիճաբանել են 1985 թ. ծնված Վահան Ա.-ն և 1953 թ. ծնված Լևոն Գ.-ն, որի ընթացքում Լևոն Գ.-ն ձեռքով մեկ անգամ հարվածել է Վահան Ա.-ի դեմքին` պատճառելով ֆիզիկական ցավ և իր մոտ եղած դանակով սպառնացել սպանել նրան:
Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/09/02/halabian/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



