Բնականաբար նա իր գրառումները ցույց էր տալիս մեզ` ինձ ու մայրիկին: Երբ կարդում էի, ինձ թվում էր Ռանևսկայան կանգնում էր աչքերիս առաջ: Նույնիսկ հեռակա հարազատացանք ... Ահա մի օրինակ այդ օրագրից. “Անսովորությունը սկսվում է նրա անուն-հայրանունից: Անձնագրում գրված է` ՖԱԻՆԱ ԳՐԻԳՈՐԵՎՆԱ ՌԱՆԵՎՍԿԱՅԱ”, սակայն առօրյա կյանքում նրան հաճախ ուղղակի Ֆաինա Գրիգորևնա էին անվանում: Նաև գրավոր հարցերի դեպքում:
-Ինչու,- մի անգամ հարցրեցի ես:
- Գուցե ուզում են ինձ ուղղակի զայրացնել: Չէ որ Գրիշկան Օպտրեպևն է, իսկ Գեորգին` Պոբեդանոսեցը”: 
Ինձ թվում է Գլեբն այդքան հրապուրվեց այդ օրագրով, քանի որ նրան գերում էր հենց Ռանևսկայայի խոսքը: Նրա վառ արտահայտությունները, պատմությունները, կատակները: Նա կարծես իր առաջ խնդիր էր դրել այդ ամբողջը խնամքով հավաքել ու արձանագրել, որպեսզի պահպանվի: Ժամանակի հետ Ֆաինա Գրիգորևնան այնքան նրան սովորեց ու կապվեց, որ սկսեց ներկայացնել իր ծանոթներին հանդիպելիս` “Սա Գլեբն է, իմ որդեգիրը”,- ձևով: Հիշում եմ, թե ինչպիսի հիացմունք էր դա առաջացնում Գլեբի մոտ: Սակայն Ռանևսկայայի կապվածությունը երբեմն նաև ծանր էր ու հոգեմաշ: Ահա, թե ինչպես է եղբայրս ներկայացնում իրենց մի վիճաբանությունը: “Ես մեղավոր էի: Խոստացել էի, որ կիրակի կզանգեմ նրան կեսօրին, իսկ զանգեցի միայն երեկոյան յոթին: մեր հեռախոսասարքը փչացել էր, սակայն դա պատճառ կամ արդարացում չէր: Ես կարող էի իջնել փողոցի անկյունում դրված խցիկից զանգելու: Ֆաինա Գրիգորևնան լսեց իմ ներողությունները և ասաց, որ սա աննախադեպ արարք է: Ես վարվել եմ այնպես, ինչպես կվարվեն հասակակից ընկերուհու հետ, իսկ քանի որ ինքը նման վերաբերմունքի արժանի չի, խնդրում է այլևս իրեն չանհանգստացնել”: Այդօրինակ խանդոտ պահանջկոտությունը նրա կողմից հասկանալի էր: Հենց այդպես են վարվում մարդիկ, ովքեր հոգնել են անվերջ միայնակությունից ու վերջապես ինչ որ մեկին կապվել են: Մի անգամ ասել է Գլեբին. “Հիմա հասկանում եմ, թե ինչու եմ ինձ լավ զգում Ձեր ընկերակցությամբ: Ձեր մոտ կարող եմ խոսել այն, ինչ մտածում եմ առանց վախենալու, կարող եմ լինել ինքս ինձ հետ, այնքան, որքան դա հնարավոր է արտիստի դեպքում: Բացի այդ Դուք կարողանում եք հիանալի կերպով լսել: Ու արձագանքել ևս: Ձեզ մոռ ես նույն պատմությունը կարող եմ պատմել թեկուզ տասն անգամ: Դուք վարակիչ ծիծաղում եք ու լսում այնպես, ասես առաջին անգամ եք լսում: Գուցե դա նրանից է, որ սիրում եք ինձ, կամ էլ, որովհետև ծանրաբեռնված չեք մտքերով ու ավելի աշխարհին թեթև նայող մարդ եք”:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել