ԱՄՆ սենատոր, Նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Ջոն ՄաքՔեյնը պարբերաբար հանդես է գալիս կոշտ ու ռազմատենչ հայտարարություններով, որոնք ուղղված են այն երկրների դեմ, որոնց գործունեությունը ԱՄՆ շահերից չի բխում: Այսպես, նա պարբերաբար իր հարվածների սլաքներն է ուղղում Ռուսաստանի և Բելառուսի դեմ (երկու երկրներում էլ հայտարարվել է անցանկալի անձ), հանդես գալիս Սիրիայի գրոհայիններին սատարող տեսակետներով, պահանջում ստեղծել նոր ՄԱԿ՝ «Ժողովրդավարությունների լիգա» անվամբ, որտեղ տեղ չեն ունենա Ռուսաստանը և Չինաստանը, ինչպես նաև բոլոր (իհարկե, իր տրամաբանությամբ) «ոչ ժողովրդավարական» երկրները:
Ավելին, նա կոչ է անում լրջորեն քննարկել Հյուսիսային Կովկասի ազգային հանրապետությունների անկախության ճանաչման հարցը:
Սակայն այս ամենը կարող էր և տեղի չունենալ: Բանն այն է, որ տոհմական զինվորական ՄակՔեյնը եղել է վիետնամական պատերազմի մասնակից և ռազմական օդաչուի կարգավիճակում մասնակցել է մասնավորապես մայրաքաղաք Հանոյի ռմբակոծություններին: 1967թ. նրա բախտը չբերեց՝ նրա ինքնաթիռը խփվեց և նա 6 տարի անցկացրեց վիետնամական գերության մեջ և ազատ արձակվեց միայն 1973թ. պատերազմի ավարտին:
Ակնհայտ է, որ եթե վիետնամցիները, կարելի է ասել, նրա նկատմամբ ինչ-որ տեղ գթասրտություն ցուցաբերեցին, քանզի նա ոչ միայն վերադարձավ տուն, այլև անգամ հասավ ԱՄՆ Նախագահի թեկնածուի կարգավիճակին:
Ու այստեղ ծագում է հարց, որը դժվար թե երբևէ կստանա իր պատասխանը՝ եթե վիետնամցիները այդքան գթասիրտ չգտնվեին և մեկ «բազեով» պակաս լիներ աշխարհում, արդյո՞ք աշխարհը կլիներ ավելի խաղաղ....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=359074894257425&id=100004647524817¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել