andres-iniesta-spain-national-team-desktop-wallpaper1in.am-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան, ով ծնկի վնասվածքի պատճառով չի մասնակցել «կապտանռնագույններ»-ի` «Վիլյառեալ»-ի դեմ հանդիպմանը, կարող է բաց թողնել նաև Իսպանիայի ընտրանու` Ֆրանսիայի և Մակեդոնիայի հավաքականների դեմ հանդիպումներին: Այս մասին է հայտնում կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Ֆրանսիայի թիմի հետ Եվրոպայի չեմպիոններն ընկերական հանդիպում են անցկացնելու, իսկ Մակեդոնիայի ընտրանու դեմ խաղը կայանալու է «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի շրջանակներում:

Իսպանիայի թիմի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկե որոշել է չհրավիրել այլ ֆուտբոլիստ` «Բարսելոնա»-ի 30-ամյա կիսապաշտպանին փոխարինելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել