1991թ. սեպտեմբերի 2.– ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ)` նախկին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի սահմաններում: Ընդունվեց ԼՂՀ անկախության մասին հռչակագիրը (դեկլարացիա):
Այդպիսով իրականացվեց մի իրավունք, որնարտացոլված էր այն ժամանակ գործող օրենսդրության մեջ, մասնավորապես` 1990թ. ապրիլի 3-ի ՙԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին՚ ԽՍՀՄ օրենքում, որը նախատեսում էր ազգային ինքնավարություններին իրավունք տրամադրել ինքնուրույն կերպով որոշելու սեփական պետաիրավական կարգավիճակը ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում:
Սեպտեմբերին հայկական ինքնապաշտպանական ուժերը իրականացնում են մի շարք հաջող ռազմական գործողություններ, որոնց արդյունքում ազատագրվում են Շահումյանի շրջանի Էրքեջ, Մանաշիդ և Բուզլուխ գյուղերը: Այդ գյուղերի հայ բնակչությունը ադրբեջանական և խորհրդային ՕՄՕՆ-ի համատեղ գործողությունների հետևանքով տեղահանվել էր 1991թ. հուլիսի կեսերին:
1991թ. սեպտեմբերի 23.– Հյուսիսային Կովկասի Ժելեզնովոդսկ քաղաքում տեղի ունեցան բանակցություններ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի, ԼՂՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև, որի արդյունքում ստորագրվեց Ժելեզնովոդսկյան համաձայնագիրը (կոմյունիկեն): Այն հռչակում էր հակամարտությունը կարգավորելու` կողմերի պատրաստակամությունը:
Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Բ. Ելցինի և Ն. Նազարբաևի միջնորդական առաքելությունը փաստացի ձախողվեց, որովհետև Ժելեզնովոդսկի համաձայնագրի ստորագրման հենց հաջորդ օրը ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսեցին Ստեփանակերտի և այլ բնակավայրերի ռմբակոծությունը:
Շարունակությունն այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Hayzinvoram/photos/np.33719104.100003713196176/682472411826976/?type=1¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել