Yesyes.am-ը գրում է.
Անուշ Պետրոսյանը չի սիրում խոսել իր գործերի մասին, բայց նրա արած աշխատանքները բոլորին են հայտնի: Անուշն է գրել Հայաստանում առաջին սերիալի սցենարը: Հետո արդեն մեկը մյուսի հետևից գրվեցին «Տիգրանի մոլորակը», «Կյանքի կարուսել», «Այսպես էլ ապրում ենք», «Վերջին ցանկություն», «Խաղ իմ կանոններով», «Իմ փոքրիկ փեսացուն» սերիալների ու ֆիլմերի սցենարները: Ի դեպ, վերջինը դեռ էկրան չի բարձրացել:
Yesyes.am-ի հետ զրույցում Անուշ Պետրոսյանը նշեց, որ սկսել է հաղորդումներից, հետո անցել սերիալների, հիմա էլ գեղարվեստական ֆիլմերի սցենարներ է գրում:
«Ես ապրում, զգում, տեսնում ու լսում եմ ամենն, ինչ հետո դառնում է սցենար, հետո՝ ֆիլմ: Սերիալը դառնում է քո մասնիկը , կապվում ես հերոսներիդ հետ, ու երբեմն քեզ թվում է, թե ապրում ես քո իսկ ստեղծած աշխարհում: Գեղարվեստական ֆիլմն այլ է…ավելի խորն է» -ասում է Անուշը:
Սցենարիստը համաձայն չէ, թե դաշտում սցենարիստները քիչ են, պարզապես Հայաստանում քիչ են ֆիլմ նկարում:
«Այսօր թեթև ժանրի ֆիլմերն են գերակշռում , բայց մենք կարիք ունենք պատմական ֆիլմերի: Ցավոք, դրանք թանկ հաճույք են մեզ համար, բայց և օդի ու ջրի պես անհրաժեշտ են: Մենք հերոսի կարիք ունենք, որին կձգտենք նմանվել: Այս տարի արդեն տասը գեղարվեստական ֆիլմ է նկարվել: Սա խոսում է այն մասին, որ հայկական ֆիլմարտադրությունը զարգանում է: Լավ կլիներ՝ գոնե տարեկան պատմական արժեք ներկայացնող մեկ ֆիլմ նկարվեր»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ