Այս գրառման նույնպես կփորձեմ ներկայացնել մի քանի տեսանյութեր, թե ինչպես են արտասահմանյան ընկերությունները կապ պահում իրենց հաճախորդների հետ և նրանց պարգևում հաճելի պահեր: Իսկ գրառման առաջին մասը կարող եք կարդալ այստեղ : Հիմա կներկայացնեմ մյուս հետաքրքիր ակցիաները, որոնք հույս ունեմ մի օր կկիրառվեն նաև Հայաստանում:

1. FANTA`

Միշտ էլ վերելակով բարձրանալ կամ իջնելը մտածկոտ պահեր է պարգևում մարդկանց: Իսկ Fanta-ն դիրքավորված է որպես կենսախինդ բրենդ: Ուստի իր այս իմիջն ամրապնդելու համար Ատլանտայոմ Ֆանտան կազմակերպել էր այսպիսի յուրօրինակ կատակ ակցիա, որի անունն էր «Lift & Laugh»: Իսկ որպես հարմարավետ վերելակ ընտրվեց քաղաքի հայտնի քոլեջներից մեկի վերելակը: Վերելակում տեղադրվեցին հարմարավետ սարքեր, որոնք արձագանքում էին մարդկանց խոսքերը, տարբեր ձայներ էին հանում: Սկզբում ոչ մեկ չէր հասկանում, թե ինչի մասին է, բայց հետո բոլորը խմբերով նստում էին վերելակ: Դիտեք հետաքրքիր տեսանյութը 1.46 րոպե տևողությամբ՝

2. Salta գարեջուր՝

Գովազդային ակցիան նախատեսված էր սպորտ-բար այցելողների և ռեգբիի սիրահարների համար: Ակցիան իրականացվում էր Արգենտինայի բոլոր խոշոր քաղաքներում, քանի որ Բրիտանիայից հետո այս երկրում ամենաշատն են երկրպագում ռեգբիին: Այն ուղեկցվում էր Salta գարեջրի գովազդով, որն իր էությամբ դիրքավորված է որպես գարեջուր, սպորտ սիրողների համար:

Որպեսզի մարդիկ ստանան գարեջուր, հարկավոր է ուժեղ տղամարդ, ով կկարողանա հարվածել վենդինգային սարքին՝ գարեջուրը վերցնելու համար, հակառակ դեպքում գարեջուրը դուրս չի գա: 332 հարված մի գիշերվա մեջ, այնքան հարված, ինչքան ստանում է ռեգբիի մարզիկը խաղի ժամանակ: Հենց այստեղ է երևում ուժեղ և թույլ մարդկանց տարբերությունը: Դիտեք 2.16 րոպե տևությամբ տեսաժապավենը՝

3. Alfa Romeo՝

Alfa Romeo ընկերությունը Բելգիայում այսպիսի շարժական գովազդ էր տեղադրել: Ակցիայի լոզունգն էր՝ “Դուք չեք կարող փախչել այսպիսի հիանալի առաջարկից”, որը տեղադրված էր շարժական գովազդային հարթակների վրա: Բելգիայի բոլոր խոշոր հիպերմարկետներում այս շարժական սարքերն ընկնում էին մարդկանց ետևից, որից մարդիկ ուշադրությամբ կարդում էին, թե ինչ է գրված բաների վրա: Դիտեք 0.42 րոպե տևողությամբ՝

4. Coca-Cola Happy Machines`

Coca-Cola-ն իրականացնում էր այսպիսի հետաքրքիր քայլեր աշխարհի տարբեր երկրներում: Այս գովազդային արշավի ցանկում կա 25 տեսահոլովակ, որից ես կներկայացնեմ երկուսը՝ մեկը Բրազիլիայում, մյուսը Մալայզիայում: Իմաստը կայանում է նրանում, որ բեռնատարն անցնում է քաղաքների տարբեր մասերով և մարդկանց պարգևում հաճելի պահեր և ժպիտ: Դիտեք տեսահոլովակները՝

Coca-Cola-ն Մալայզիայում՝

Coca-Cola-ն Բրազիլիայում՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել