Կամ համատարած մեծամտություն ա տիրում , կամ էլ ես չեմ հասկանում ոչ մի բան:
Էն, որ բազմաթիվ պաշտոնյաների տեղակալներ ու հենց իրանք՝ պաշտոնյաները շնորհավորում էին երեխաներին, դա մի տեղ ընդունվում ա, որ դե ֆսյո ժե պաշոնյա ա պտի շնորհավորի, բայց որ իրանց շվաքի տակ երգիչ, դերասաններն են շնորհավորական ուղղերձներ ուղղում, սենց լուրջ տեքստերով ու նկարներով էտ սամազվանեցություն ա մեղմ ասած: Երևի մտածում են իրանց խոսքին մի ողջ ազգ ա սպասում:
Իրականում հարգելիներս, պետք չի տենց անել, որովհետև դրանով ոչ թե վարկանիշ եք բարձրացնում այլ քցում: Հա ստատուսներով, սաղս էլ շնորհավորել ենք, նու էրկու տող: Բայց ասենք Էսինչ Էսինչյանի շնորհավորական ուղղերձը երեխաներին: Մի ձևի բացում ա, մեկը ըլնի հարցնի՝ բա էտ Էսինչ Էսինչյանն ո՞վ ա որ:
Էս ձևով կամ էտ երգիչ երգչուհի դերասանուհիները մտածում են, որ իրանք արդեն պաշտոնյաների հավասար մարդիկ են ու ամոթա որ ուղղերձներ չանեն կամ էլ պռոստը չեն հասկանում «ուղղերձ» ասվածն ինչ ա ու ով կարա ուղղերձ հղի:
Այսինքն ստեղ մեծամտություն կա արդեն: Բայց մեկը ըլներ հարցներ, թե էտ ինչի՞դ վրա ես մեծամտնաում սիրելի ապառիկով գլամուռ: