Այսօր առավոտյան մի գրություն մատնեց ինձ համլետյան կերպարի հարցականի առաջ լինել՝ ինչու, չլինել՝ ինչու։ Ահա այդ նամակը.
,,Բապտիսները ամուսնուս համոզել են, որ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՈՒՆԻ ՇԵՂՈՒՄՆԵՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ, ՈՐ ԻՐԵՆՔ ԱՄԵՆԱՄՈՏՆ ԵՆ ԿՏԱԿԱՐԱՆԻՆ։ Ժամանակ առ ժամանակ ամուսինս ցանկություն է հայտնում նրանց ժողովարանն այցելելու, ճիշտն ասած միայն այդ մտքից մարմինս դողում է և չգիտեմ ինչ անեմ, թույլ տամ որ գնա, թե՝ ոչ։ Նախապես շնորհակալություն, շատ կուզեի իմանալ ոնց վարվեմ,,։
Տեր Աստված, դու որպես Հայր Երկնավոր, քո Միածնին ուղարկեցիր աշխարհ, որպես Քո մեծ Սիրո արդյունք խաղաղություն բերելու աշխարհին, քանի որ Ղուկաս Ավետարանում էլ է այդ մասին գրված, որ հրեշտակները երգում էին ասելով ,,երկրի վրա խաղաղություն,, պիտի լինի, իսկ մարդկանց միջև ,,հաճություն,, հաճելի փոխհարաբերություն։ Մինչդեռ խաղաղությունն ու հաճելի մթնոլորտն այսօր վերացել է ոչ միայն մարդկանց միջից, այլ նաև ընտանեկան հարկից։ Երբ քո սեր քարոզող խոսքը, որոշներ վեր են ածում ատելության սերմանման, երբ իրար օգնելու փոխարեն, շատերը Քո Որդու անունով եկել են մեզ բաժանելու, որ դառնան տիրակալները մեր հոգիների։ Մտածում եմ ինչ պատասխան տամ այս աղախնիդ, որն ինձանից օգնություն է հայցում, ինչպես պատասխանեմ, երբ բառախաղության ժանգլորները ինձ չմեղադրեն ,,խոսքի և խղճի ազատությունը,, ոտնատակ տալու մեջ։
Մտածում եմ ինչ անեմ և ինչ ասեմ, որ որոշ հայանուններ ինձ չմեղադրեն, իսկ մնացածներն էլ ինձանից չնեղանան։
Հայր դու օգնիր մեղավորիս...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/komitasvartabet.hovnanyan/posts/432008050273379?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել