Բայանդուր , ընդհանուր առմամբ ,ինձ ոչ քո սատանիստ լինելն ա հետաքրքրում, ոչ քո սեռական կողմնորոշման մասին բացահայտումները կարող են ինձ դույզն-ինչ հուզել, ոչ էլ ինչ-որ քյար կարող եմ ունենալ քո ֆինանսական աղբյուրներից.ուղղակի մի տեսակ դուրս չես գալիս, եսիմ... Այնուամենայնիվ, ինձ մի ներքին ձայն հուշում է, որ կա մի ընդհանուր բան , որը մեզ կարող է կապել ( և դա պարանը չէ, բնավ) ... Ես կարծում եմ, որ դու գովազդվելու, ինքնահաստատվելու և այս արեգակի տակ քո տաքուկ տեղը գտնելու անասելի ցանկություն ունես, և քո այս քայլերը սոսկ այդ մասին են վկայում : Այդ իսկ պատճառով ես քեզ համար ունեմ մի հետաքրքրիր գովազդային առաջարկ, որն առավել արդյունավետ է, քան քո ընտրած ուղին... Տակավին մատչելի գներով քեզ գովազդող մեր գովազդային վահանակները կհայտնվեն Երևանի բանուկ տարածքների ճակատային մասերում և պատճառ կհանդիսանան , որպեսզի դու մեկ շաբաթում դառնաս Երևանի մակարդակով հայտնի մարդ` այն էլ միայն դեմքով...(էլ պետք չի էլի սաղին գրգռել թե բա ես սենց եմ, ես նենց եմ ) : Հըմի նայի, եթե ես էլ քո դուրը չգամ (դե դա պա լյուբոմու,) ու եթե իմ առաջարկը քեզ հետաքրքրի, դիմիր ինձ ու մի բան կանենք,եղբայր... Վստահ եմ` մեր այս համագործակցությունը բարենպաստ կլինի ինչպես երկուսիս ,այնպես էլ ողջ ազգի համար և մի խորը հավատով հավատում եմ, որ գրածս քո աչքով կընկնի երբևէ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ofeli.minasyan/posts/3444073826946
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել