1992թ., ի հեճուկս Ստեփանակերտի ռմբակոծությունների՝ դպրոցները գործում էին: Եղբայրս ամեն օր բավականաչափ ճանապարհ էր կտրում դպրոց հասնելու համար: Մեկ անգամ ճանապարհին էր, երբ քաղաքի այլ հատված հրետանակոծության ենթարկվեց: Այդ օրը դասը սերտած չլինելու պատճառով որոշեց հետ դառնալ տուն՝ հրետանակոծության պատրվակն օգտագործելով: Այնինչ տանն արժանացավ մայրիկիս խիստ նկատողությանը՝ «անկախ ամեն ինչից՝ դու պետք է դպրոց հաճախես»:
Շնորհավոր սեպտեմբերի 1. խաղաղություն բոլոր երեխաներին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.beglaryan/posts/771449302893309
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել